Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներն` ըստ Transfermarkt-ի

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներն` ըստ Transfermarkt-ի

11/06/2021 - 10:50

Հեղինակավոր Transfermarkt կայքը հերթական թարմացումներ է կատարել` փոփոխելով ֆուտբոլիստների ներմայիս տրանսֆերային արժեքները։

Վերջին փոփոխություններից հետո կայքը հրապարակել է նաև աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը։

Ամենաթանկ ֆուտբոլիստը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով գնահատվում է 160 մլն եվրո։

Նրան հաջորդում է «Բորուսիա Դորտմունդի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ում տարնսֆերային արժեքն ավելացել է ևս 20 մլն եվրոյով` դառնալով 130 մլն եվրո։

Լավագույն եռյակը 120 մլն եվրո արժեքով եզրափակում է Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ռմբարկու (23 գոլ) Հարի Քեյնը։

Մյուս ֆուտբոլիսնտերը դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ.

4-8. Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ», 100 մլն եվրո)

4-8. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», 100 մլն եվրո)

4-8. Ռոմելու Լուկակու («Ինտեր», 100 մլն եվրո)

4-8. Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի», 100 մլն եվրո)

4-8.Նեյմար (ՊՍԺ,100 մլն եվրո)

9-13. Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա», 90 մլն եվրո)

9-13. Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթես, 90 մլն եվրո)

9-13. Յոզուա Կիմիխ («Բավարիա», 90 մլն եվրո)

9-13. Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի», 90 մլն եվրո)

9-13. Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ», 90 մլն եվրո)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023