Գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում «Լայպցիգը» հյուրընկալվելիս մրցեց գործող չեմպիոն «Բայերի» դեմ։ «Բայերը» առաջին կեսում Ժերեմի Ֆրիմպոնգի ու Ալեքս Գրիմալդոյի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ։ Այդուհանդերձ, «Լայպցիգը» արեց գրեթե անհնարինը։ «Ցլերը» հետագայում երեք գոլ խփեցին, ֆանտաստիկ comeback արեցին և հաղթեցին 3:2 հաշվով։ Մարկո Ռոզեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Լոյի Օպենդան, մեկ գոլ էլ […]
Ավելին
«Լայպցիգը» բելգիական «Բրյուգեից» ձեռ է բերել վինգեր Անտոնիո Նուսայի տրանսֆերը։ «Ցլերի» պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Երիտասարդ ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «7» համարի մարզաշապիկով։ Ըստ Transfermartk-ի` գերմանական գրանդը Նուսայի տեղափոխության համար «Բրյուգեին» վճարել է 28 մլն եվրոն։ Անտոնիո Նուսան ազգությամբ նիգերիացի […]
Ավելին
Գերմանական «Լայպիցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն տեղափոխվել է «Բարսելոնա»։ «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի հրաժարագինը լինելու է 500 մլն եվրո։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` կատալոնոկան ակումբը տրանսֆերի դիմաց «ցլերին» վճարել է 55 մլն եվրո։ Գործարքում ներառված են նաև 7 մլն եվրոյի տարբեր հավելավճարներ։ […]
Ավելին
ՊՍԺ-ն սահմանել է ակումբի կիսապաշտպան Խավի Սիմոնսի հրաժարագինն ու նրա տրանսֆերը պատրաստ է վաճառել 90 մլն եվրոյով, հայտնում է L’Équipe-ը։ Ըստ աղբյուրի` 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետարքրված են Մյունխենի «Բավարիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նիդերլանդցի ֆուտբոլիստին ձեռք բերելուն այժմ ամենամոտը մյունխենյան ակումբն է, որն այդ հարցում հստակ քայլեր է ձեռնարկել։ Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, […]
Ավելին
«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է ՊՍԺ-ին, երազում է վերադառնալ «Բարսելոնա»։ Mundo Deportivo-ն գրում է, որ ՊՍԺ-ի ու հոլանդացի ֆուտբոլիստի միջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, որը Սիմոնսին հաջորդ մրցաշրջանում թույլ կտա վարձավճարով տեղափոխվել իր ցանկալի ակումբը։ 21-ամյա ֆուտբոլիստը երբեք չի թաքցրել, որ երկրպագում է կատալոնական ակումբին։ Նա ցանկանում է աշխատել «բլաուգրանայի» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ Այդ հաղթանակի շնորհիվ Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկությունում Գերմանիան կունենա 5 ներկայացուցիչ։ Դեռ ավելին` եթե «Բորուսիան» հաղթի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում և Բունդեսլիգայում զբաղեցնի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը, մրցաշարի հաջորդ մրցաշրջանում Գերմանիան կունենա 6 ներկայացուցիչ։ Ուղեգիր կնվաճի նաև Բունդեսլիգայի 6-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբը։ […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» հաջորդ գլխավոր մարզիչը, ամենայն հավանականությամբ, լինելու է Ռալֆ Ռանգնիկը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ մյունխենյան ակումբը 65-ամյա մասնագետի տեղափոխության հարցում շատ մոտ է Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ վերջնական համաձայնության հասնելուն. Ռանգնիկն այժմ մարզում է այդ երկրի ազգային հավաքականը, որի ղեկին մասնակցելու է Եվրո-2024-ին։ Կողմերը բավական հաջող բանակցություններ են վարում։ Սպասվում է, որ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում «Լայպցիգը» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ «Ցլերը», չնայած առաջինը գնդակ բաց թողեցին, փայլուն հանդիպում անցկացրին և մրցակցին ջախջախեցին 4:1 հաշվով։ Մարկո Ռոզեի թիմից մեկական գոլ խփեցին Լոյի Օպենդան, Բենյամին Շեշկոն, Մոհամեդ Սիմականն ու Քրիստոֆ Բաումգարտները։ Հյուրերի միակ գոլը խփեց Ջեյդոն Սանչոն։ Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» վաստակեց 62 միավոր և […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Քյոլնը» տնային խաղում մրցում է «Լայպցիգի» դեմ։ Հանդիպման 15-րդ րոպեին տանտերերի կազմից աչքի ընկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը` հաշիվը դարձնելով 1:1։ Նշենք,որ Ադամյանը Բունդեսլիգայում նախորդ գոլը խփել էր 2022 թ. սեպտեմբերի 3-ին` գրավելով «Վոլֆսբուրգի» դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Քյոլնը» տնային խաղում կմրցի «Լայպցիգի» դեմ։ Երրորդ խաղում անընդմեջ «Քյոլնի» մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 31

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023