Անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում ընդունեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունին»։ Հանդիպումն անչափ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 7-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը. աչքի ընկավ Սեմի Շմոդիքսը։ Բաց թողած արագ գոլը զայրացրեց «քաղաքաբնակներին», որոնք երեք րոպեում երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը. 12-15-րդ րոպեների ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունի» դեմ։ Գոլազուրկ ու անհաջող առաջին խաղակեսից հետո մերսիսայդյան ակումբը հաջորդ 45 րոպեներին երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և հաղթեց 2:0 հաշվով։ «Լիվերպուլից» 60-րդ ու 65-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դիոգու Ժոտան և Մոհամեդ Սալահը։ Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթանակ տարավ նոր գլխավոր […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 16-ին, մեկնարկելու է անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանը։ Ներկայացնում ենք առաջին տուրի խաղացանկը. Օգոստոսի 16 «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆուլհեմ» (23:00) Օգոստոսի 17 «Իպսվիչ Թաուն» – «Լիվերպուլ» (15:30) «Արսենալ» – «Վուլվերհեմփթոն» (18:00) «Էվերթոն» – «Բրայթոն» (18:00) «Նյուքասլ» – «Սաութհեմփթոն» (18:00) «Նոթինգհեմ Ֆորեսթ» – «Բորնմութ» (18:00) «Վեսթ Հեմ» – «Ասթոն Վիլա» (20:30) Օգոստոսի 18 «Բրենթֆորդ» […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լիամ Դելապը կարիերան կշարունակի «Իպսվիչ Թաունի» կամզում։ «Կապույտների» պաշտոնական կայքը գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ «Իպսվիչն» անգլիացի հարձակվողի տեղափոխության համար «քաղաքաբնակներին» վճարել է 17,85 մլն եվրո։ Նշենք, որ Լիամ Դելապը 2019 թվականից հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» համակարգում։ Նա մանկունյական ակումբի հիմնական թիմում 6 […]
Ավելին
Անգլիական Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում «Սաութհեմթոնը» մրցեց «Լիդսի» դեմ։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտուն կայացած խաղում գրանցվեց մեկ գոլ. «Սաութհեմփթոնը» հաղթեց 1:0 հաշվով։ Մարտին Ռասելի թիմի միակ ու հաղթական գոլը 24-րդ րոպեին խփեց Ադամ Արմստրոնգը։ Այսպիսով, «սրբերը» միացան «Լեսթերին» ու «Իպսվիչ Թաունին» և մեկ տարի անց վերադարձան Պրեմիեր լիգա։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ավարտվեց Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի, 2023/24 մրցաշրջանը, որի վերջին` 46-րդ տուրում «Իպսվիչ Թաունը» սեփական մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»։ Այդ հաղթանակի շնորհիվ Կիրա Մաքենայի թիմը վաստակեց 96 միավոր, զբաղեցրեց երկրորդ տեղը և 22 տարի անց նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր։ «Իպսվիչ Թաունը» Պրեմիեր լիգայից դուրս էր մնացել 2001/02 մրցաշրջանում։ Նշենք, որ ակումբը 2022/23 մրցաշրջանում դեռ հանդես […]
Ավելին
«Լեսթերը» դարձավ 2024/25 մրցաշրջանի անգլիական Պրեմիեր լիգայի առաջին նորեկը։ «Աղվեսները» Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճեցին այն բանից հետո, երբ Չեմպիոնշիփի 45-րդ տուրում «Լիդսը» արտագնա խաղում 0:4 հաշվով անսպասելի պարտություն կրեցին ՔՊՌ-ից։ «Լեսթերը» անցկացրած 44 խաղից հետո վաստակել 94 միավոր և գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը։ Էնցո Մարեսկայի թիմը «Լիդսի» կրած պարտությունից հետո այժմ մրցաշարային աղյուսակում այլևս […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում 6-րդ դիվիզիոնը` Ազգային լիգա հարավը ներկայացնող «Մեյդսթոուն Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփում հանդես եկող «Իպսվիչ Թաունի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, ու «Մեյդսթոունը» խոշոր անակնկալ մատուցեց և մրցակցին հաղթեց 2:1 հաշվով։ Ջորջ Էլոկոբիի թիմին հաղթանակ պարգևեցին Ջեքսոն Ռեյնոլդսի և Սեմ Քորնի խփած գոլերը։ Տանտերերի կազմից աչքի ընկավ Ջերեմի Սարմիենտոն։ Այսպիսով, «Մեյդսոն Յունայթեդը» դուրս […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 9։0 հաշվով անհավանական հաղթանակ է տարել «Սաութհեմպտոնի» նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, այս հաղթանակի շնորհիվ մանկունյական ակումբը կրկնել է Պրեմիեր լիգայի շրջանակում գրանցված ամենախոշոր հաշվով հաղթանակների ռեկորդը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սա երրորդ դեպքն է, երբ որևէ ակումբ Պրեմիեր լիգայի շրջանակում մրցակցին հաղթում է 9 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 9։0 հաշվով խայտառակեց «Սաութհեմպտոնին»։ Բնականաբար, մանկունյական ակումբն ամեն օր չէ, որ 9 գնդակ է ուղարկում մրցակիցների դարպասը։ OptaJoe-ն հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել։ Պարզվում է՝ «կարմիր սատանաները» ԱՊԼ-ի շրջանակում վերջին անգամ մրցակիցների դարպասը 9 անգամ գրավել էին 1995 թվականի մարտի 4-ին, երբ նույն «Օլդ […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023