Բելգիայի Գենտ քաղաքի «Քրիսթալ Արենա» մարզադաշտում Ճապոնիայի և Թուրքիայի հավաքականները միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին։ Առաջ ընկնելով` նշենք, որ «սամուրայները» կրկին հիացրին և հաղթեցին 4:2 հաշվով։ Հաջիմե Մորիյասուի թիմից դուբլի հեղինակ դարձավ Կեյտո Նակամուրան, մեկական գոլ էլ խփեցին Ացուկի Իտոն և Իտո Ձյունիան։ Թուրքերի կազմից աչքի ընկան Օզան Կաբակն ու Բերթուգ Յիլդիրիմը։ Նշենք, որ Ճապոնիայի […]
Ավելին
Գերմանիայի հավաքականը շարունակում է պատրատսվել 2024 թ. Եվրոպայի տնային առաջնությանը` Վոլֆսբուրգի «Ֆոլքսվագեն Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացնելով Ճապոնիայի ընտրանու հետ։ «Բունդեսմանշաֆթը» կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց` 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրելով։ Ծագող արևի երկրի ներկայացուցիչների գոլերը խփեցին Իտո Ձյունիան, Այասե Ուեդան, Տակումա Ասանոն ու Աո Տանական։ Հանսի Ֆլիկի թիմի միակ գնդակն էլ գրանցվեց Լերոյ Սանեի անվան դիմաց։ […]
Ավելին
Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Սեմ Ջոնսթոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերտոն»), Արոն Ռամսդեյլ («Արսենալ) Պաշտպաններ – Բեն Չիլվել, Լևի Կոլվիլ (երկուսն էլ` «Չելսի»), Լյուիս Դանք («Բրայթոն»), Մարկ Գուեհի («Քրիսթալ Փելաս»), Հարի Մագուայեր […]
Ավելին
«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Խավիի թիմի գոլերը խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերրան Տորեսը, Անսու Ֆաթին ու Էզ Աբդեն։ «Խցանների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Օլիվեր Սկիպը։ Նշենք, որ կատալոնական ակումբը մինչև 81-րդ րոպեն պարտվում էր 1:2 հաշվով, սակայն կարողացավ բեկել խաղի ընթացքը։ […]
Ավելին
«Լիվերպուլը» 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական հատվածում անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը և 3:1 հաշվով հաղթեց գերմանական Բունդեսլիգայի նորեկ «Դարմշտադտին»։ 59-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի կազմից անկյունայինի խաղարկումից հետո կրունկով կատարած հարվածով անհավանական գոլի հեղինակ դարձավ Լուիս Դիասը` դնելով հանդիպման վերջակետը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախը» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և սեփական հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացնում ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Մոնպելյեի» դեմ։ Մյոնխենգլադբախյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով 30-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով բացեց հաշիվն` առաջ մղելով «Բորուսիային»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Յուվենտուսն» ու «Ռեալ Մադրիդը» ԱՄՆ Օրլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին։ Նշենք, որ հանդիպումն անցավ բավական համառ և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «բյանկոներիների» հաղթանակով` 3:1 հաշվով։ Թուրինյան ակումբի գոլերը խփեցին Մոյզե Կենը, Թիմոթի Վեան ու Դուշան Վլահովիչը, իսկ «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Վինիսիուսը։ Նշենք, որ այս հանդիպումը երկու ակումբներն էլ […]
Ավելին
«Միլանն» ու «Բարսելոնան» քիչ-քիչ ավարտում են 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական շրջանն ու ԱՄՆ-ում անցկացվող շրջագայության շրջանակում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Խավիի թիմին 55-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Անսու Ֆաթիի խփած գեղեցիկ գոլը։ Հավելենք, որ միջմրցաշրջանային հատվածի շրջանակում «Բարսելոնան» վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին և […]
Ավելին
ՊՍԺ-ն և «Ինտերը» շարունակում են պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։ Գոլազուրկ առաջին կեսից հետո ՊՍԺ-ն 63-րդ րոպեին Վիտինիայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ Խաղավերջում «ներաձուրիները» կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվն, այլև հաղթանակ կորզել։ Նախ 81-րդ րոպեին աչքի ընկավ Սեբաստիանո Էսպոզիտոն, ապա 83-րդ րոպեին` Ստեֆանո Սենսին։ Նշենք, որ միլանյան ակումբի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդն» ԱՄՆ Ակրինգթոն քաղաքում կայացած ընկերական խաղում 0:3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Դրական շատ բաներ տեղի ունեցան այս խաղում։ Ընդհանուր առմամբ վատ չխաղացինք. լավ էինք պրեսինգի դիմում, ունեինք գոլային պահեր և բավական շարժունակ էինք դաշտում։ Բացասական բաներից կարող եմ առանձնացնել, որ առաջին խաղակեսում […]
Ավելին
1 5 6 7 8 9 29

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023