Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը 📸
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հրավիրված 27 ֆուտբոլիստներից 26-ն արդեն ժամանել են հավաքականի ճամբար։ Ռումիանական «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանն ազգային թիմին կմիանա հունիսի 2-ին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առաջին մարզումը կանցկացնի հունիսի 1-ին, մեկնարկը` ժամը 18:00-ին։
Հայաստանի հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ղազխաստանի, իսկ հունիսի 9-ին` Մոլդովայի թիմի հետ։ Երկու խաղերն էլ կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկեն ժամը 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եղիշե Մելիքյան, ընկերական-հանդիպումներ, Հայաստան - Մոլդովա, Հայաստան-Ղազախստան, Հայաստանի-հավաքական, Ղազախստանի հավաքական, Մոլդովայի հավաքական