Կաբո Վերդեն շոկի ենթարկեց Սերբիային` տանելով խոշոր հաշվով հաղթանակ 🎥
Կաբո Վերդեի ազգային հավաքականն ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթեց Սերբիայի թիմին։
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Էշտադիու դու Ռեշտելու» մարզադաշտում կայացած խաղում Բուբիստայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Կեյվին Լենինին, Լարոշ Դուարտեն և Բենշիմոլը։
«Կապույտ շնաձկները» նախքան ԱԱ-2026-ը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն` հունիսի 6-ին մրցելով Բերմուդյան կղզիների հավաքականի դեմ։
Հիշեցնենք, որ Կաբո Վերդեի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Մունդիալի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բենշիմոլ, Բուբիստա, ընկերական-հանդիպումներ, Լարոշ Դուարտե, Կաբո Վերդեի հավաքական, Կեյվին Լենինի, Մունդիալ-2026, Սերբիայի հավաքական