Նորվեգիան տպավորում է` վստահ խաղով հաղթելով Շվեդիային 🎥
Նորվեգիայի ազգային հավաքականն Օսլոյում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեդիայի թիմի հետ` հաղթելով 3:1 հաշվով։
«Վիկինգներից» դուբլ գրանցեց Յորգեն Շտրանդ Լարսենը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անտոնիո Նուսան, շվեդների գոլը խփեց Ալեքսանդր Իսակը։
Նորվեգները նախքան ԱԱ-2026-ը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն` հունվարի 7-ին մրցելով Մարոկկոյի հավաքականի դեմ։
Շվեդիան, որը նույնպես կմասնակցի Մունդիալին, հունիսի 4-ին կհանդիպի Հունաստանին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml