Ճապոնիան թրիլերային հաղթանակ կորզեց Բրազիլիայից 🎥
Ճապոնիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ Բրազիլիայի թիմի նկատմամբ։
Սինգապուրի Կալանգ քաղաքում կայացած խաղում «Սամուրայները» շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. 15-րդ ու 19-րդ րոպեներին աչքի ընկան Տակեֆուսա Կուբոն և Կեյտո Նակամուրան։
«Պենտակամպիոնները» հետագայում կարողացան Վինիսիուսի դուբլի շնորհիվ հավասարեցնել հաշիվը։ Մադրիդի «Ռեալի» վինգերին երկու ասիստ կատարեց «Արսենալի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեսը։
Թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, բայց ճապոնացիները 90+1-րդ րոպեին Տացուհիրո Սակամոտոյի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեցին։
Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո գլխավոր մրցավար Ջենաեն Ֆուն կարմիր քարտ է ցույց տվել բրազիլացիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին ու թիմի ավագ Ռաֆինյային։
Աշխարհի հնգակի չեմպիոնը նույն քաղաքում ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 17-ին` մրցելով Սինգապուրի հավաքականի դեմ։
Ճապոնիան էլ նույն օրը Կալանգում կհանդիպի Պարագվայի հավաքականի դեմ։
Հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml