Հայաստանի հավաքականը Ստրումիցայում հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Ցավոք, Ալեքսանդր Պետրակովի թիմը գրեթե ողջ հանդիպման ընթացքում ոչնչով աչքի չընկավ` պարտվելով 1:3 հաշվով։ Հյուսիսմակեդոնացիների գոլերը խփեցին Ալեքսանդր Տրայկովսկին, Միլան Ռիստովսկին ու Էրդոն Դաչին։ Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդուարդ Սպերցյանն` աչքի ընկնելով 90+4-րդ րոպեին, երբ արդեն ամեն ինչ վճռված էր։ Հավելենք, որ Հայաստանի […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Ռոստովի» դեմ։ Հանդիպման 50-րդ րոպեին «ցլերի» կազմից բիլիարդային հարվածով աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը և կրճատեց հաշիվն` այն դարձնելով 1:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը կրկին թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացման արդյունքում «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը դարձել է 15 մլն եվրո։ Նախորդ թարմացման համեմատ` 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 3 մլն եվրոյով։ Նշենք, որ Սպերցյանը դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ ամենաթանակրժեք ֆուտբոլիստը և […]
Ավելին
«Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը ժամանել է Հայաստան։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անհատական մարզիչ Լուկաս Կարվալիուն Instagram-ի իր էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ նա մի շարք այլ անձանց,այդ թվում` անվանի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ, Երևանի ռեստորաններից մեկում ընթրում է Սևիկյանի հետ։ Համացանցում տեղեկություններ կան,որ արդեն հոկտեմբերին Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմցրի Թուրքիայի ընտրանու դեմ։ Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ -Կարելի՞ է ասել, որ սա առանձնահատուկ խաղ է մեզ համար, և ինչպե՞ս եք մոտենում այս հանդիպմանը: -Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր խաղ է սա […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սպարտակին»։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 83-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը` ձևակերպելով վերջնական հաշիվը։ Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 7 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 17 միավոր […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստը շարունակում է լինել «Այաքսի» տրանսֆերային գլխավոր նպատակը։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում ցանկանում են տեսնել բազմաթիվ ակումբներ, սակայն Սպերցյանը ցանկանում է տեղափոխվել միայն «Այաքս»։ Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ Ռոմանոն հայտնել էր, որ «Այաքսը» Սպերցյանի տրանսֆերի հարցում […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Պարի ՆՆ»-ի դեմ։ 29-րդ րոպեին «ցլերը» վաստակեցին 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Էդուարդ Սպերցյանը` բացելով հաշիվը։ Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սոչիին»։ «Ցլերի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 45+1-րդ րոպեին անկյունայինից կատարած փոխանցունից հետո օգնեց աչքի ընկնել բրազիլացի կենտրոնական պաշտպան Կայոյին` կատարելով գոլային փոխանցում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 1-ին տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Սպարտակի» դեմ։ «Ցլերի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել էր նաև թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը, սակայն 23-այա կիսապաշտպանը 44-րդ րոպեին բավական կոպիտ խախտում թույլ տվեց մոսկովյան ակումբի ֆուտբոլիստ Անտոն Զինկովսկիի նկատմամբ, ինչից հետո հեռացվեց դաշտից։ Նշենք, որ Սպերցյանը կարիերայում առաջին անգամ պատժվեց կարմիր քարտով։ […]
Ավելին
1 2 3 4 5 12

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023