Սպերցյանի «Կրասնոդարը» նախավերջին տուրում պարտվեց` կորցնելով առաջատարությունը 🎥
Սպերցյանի «Կրասնոդարը» նախավերջին տուրում պարտվեց` կորցնելով առաջատարությունը 🎥
11/05/2026 - 23:40

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին` 29-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»։

Հյուրերից 33-րդ րոպեին հաշիվը բացեց Դիեգո Կոստան` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում կատարել է արդեն 16 ասիստ։ Այդ ցուցանիշով առաջնությունում նա լավագույնն է։

Երկրորդ խաղակեսում մոսկովյան ակումբը երկու գոլ խփեց` տանելով կամային հաղթանակ. աչքի ընկան Կոնստանիտին Տյուկավինն ու Իվան Սերգեևը։ Վերջինն իր թիմին հաղթանակ պարգևեց 90+3-րդ րոպեին։

«Կրասնոդարը» վերջին տուրից առաջ 63 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջնության նոր առաջատար դարձավ «Զենիթը», որն ունի 65 միավոր։ «Դինամոն» 42 միավորով 8-րդն է։

Վերջին տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական դաշտում կմրցի «Օրենբուրգի» դեմ։ «Զենիթն» էլ հյուրընկալվելիս կհանդիպի «Ռոստովին»։

30-րդ տուրի բոլոր հանդիպումները կկայանան մայիսի 17-ին, մեկնարկը` ժամը 19:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026