Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լայպցիգը» «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Կարելի է ասել` հյուրերը խաղն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 17-րդ րոպեին Լուիս Մուրիելն առաջ մղեց «Ատալանտային»։ Բաց թողած գոլից անմիջապես հետո «ցլերն» ակտիվացան ու արդեն 24-րդ րոպեին կարող էին խփել պատասխան գնդակը, սակայն Անդրե Սիլվայի հարվածից հետո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց «Ռոմային»։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել Բերգամոն ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին. «Միանշանակ սխալներ թույլ տվեցինք, ինչի հետևանքով մի շարք անդրադարձներից հետո գոլ բաց թողեցինք արդեն 1-ին րոպեին։ Նման դեպք գրանցվեց նաև «Միլանի» ու «Վիլյառեալի» դեմ հանդիպումների ժամանակ. այդ ամենը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Վիլյառեալը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։ Նշենք, որ այս հադիպումը պետք է կայանար դեռ դեկտեմբերի 8-ին, սակայն Բերգամոյում տեղացած առատ ձյան պատճառով այն հետաձգվեց մեկ օրով։ Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա կարելի է ասել, որ անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Վիլյառեալը» գոլառատ խաղում կարողացավ հաղթել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ատալանտան» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Յանգ Բոյսի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց Բերգամոյից ժամանակ հյուրերի առավելությամբ, ովքեր էլ արդեն 10-րդ րոպեին Դուվան Սապատայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Խփած գոլից հետո էլ Ջանպիերո Գասպերինիի սաները վերահսկում էին հանդիպման ընթացքը, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 39-րդ րոպեին «Յանգ Բոյսի» ֆուտբոլիստներն անկյունայինի խաղարկումից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Բերգամոն ներկայացնող ակումբի ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային առավելություն և հաղթեցին 2:1 հաշվով։ «Ատալանտայի» կազմից աչքի ընկան Մարիո Պաշալիչն ու Դուվան Սապատան։ «Կալյարիի» միակ գոլն էլ խփեց Ժոաո Պեդրոն։ Հավելենք, որ հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ Այս հաղթանակից հետո «Ատալանտան» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ատալանտան» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հիանալի հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ Բերգամոն ներկայացնող ակումբի կազմից աչքի ընկան Յոսիպ Իլիչիչն ու Դուվան Սապատան «Կարմիր սատանաների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով կրկին աչքի ընկավ հանդիպման վերջին րոպեներին, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ «Ատալանտան» մրցեց «Միլանի» դեմ։ Կարելի է ասել` «ռոսոներիները» հանդիպումն սկսեցին 1:0 հաշվի պայմաններում, քանի որ արդեն 25-րդ վայրկյանին Դավիդե Կալաբրիան առաջ մղեց «Միլանին»։ Պետք է նշենք, որ գոլային դրվագում Կալաբրիային մեծապես օգնեց «Ատալանտայի» դարպասապահ Խուան Մուսոն, ով իտալացի պաշտպանի կատարած առաջին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ատալանտան» «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում մրցեց «Բոլոնիայի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից Բերգամոն ներկայացնող ակումբը տիրել էր նախաձեռնությանը և տոտալ առավելություն ուներ։ «Ատալանտայի» ֆուտբոլիստներն անդադար գրոհում էին և նախքան ընդմիջման գնալը երկու գնդակ ուղարկեցին «Բոլոնիայի» դարպասը։ Նախ 22-րդ րոպեին աչքի ընկավ Ռուսլան Մալինովսկին, ապա 44-րդ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան մի քանի հանդիպումներ։ Ամենահետաքրքիր և դրամատիկ հանդիպումը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։ Ջենարո Գատուզոյի սաները հանդիպումը տարածքային լուրջ առավելությամբ մեկնարկեցին և 22-րդ րոպեի դրությամբ հաղթում էին արդեն 2։0 հաշվով, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Լորենցո Ինսինյեն ու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում Բերգամոյից եկած հյուրերը բավական լուրջ առավելություն ունեին և նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան։ Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Ռուսլան Մալինովսկին, ով հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ 42-րդ րոպեին ուկրաինացի կիսապաշտպանի փոխանցումից հետո Դուվան Սապատան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Առաջին […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022