Ինչպես տեղեկացնում է իտալական Բ սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել իտալացի հանրահայտ հարձակվող Ջուզեպե Ռոսիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը։ 34-ամյա կենտրոնական հարձակվողի վերջին ակումբը եղել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Սոլթ Լեյք Սիթին», որտեղից հեռացել է 2021 թ. հունվարին։ Ռոսին վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել […]
Ավելին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում ամփոփել է 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանը` ներկայացնելով թվեր ու փաստեր։ 2021 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարվել է 7481 միջազգային տրանսֆեր (2020 թ.` 7771)։ Ակումբներն այդ տրանսֆերներն իրականացնելու համար ծախսել են ընդհանուր 3.72 միլիարդ դոլլար գումար։ 2020 թ. համեմատ` ծախսերը նվազել են 7.5 %-ով (4.02 միլիարդ)։ 2019-ին ընդհանրապես […]
Ավելին
Իտալական ակումբներից «Կիևոն», ֆինանսական խնդիրների պատճառով, դադարեցրել է գործունեությունը։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Վերոնան ներկայացնող ակումբը չի կարողացել ներկայացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են եղել Դ սերիային մասնակցելու համար։ Դաշնային դատարանը «Կիևոյին», ֆինանսական օրենքները խախտելու պատճառով, զրկել է Բ սերիային մասնակցելու իրավունքից, ինչի հետևանքով ակումբը պետք է նոր մրցաշրջանը սկսեր նշանակությամբ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդում «գայլերը» միացրին շարժիչները՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Հռոմեական ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 47-րդ ու 73-րդ րոպեներին Հենոն օգնեց աչքի ընկնել համապատասխանաբար […]
Ավելին
Իտալական Բ սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Մոնցան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ առաջնության առաջատար «Սալերնիտանայի» նկատմամբ։ «Մոնցայի» կազմում առաջին հանդիպումն էր անցկացնում Մարիո Բալոտելին, ով 4-րդ րոպեին խփեց նաև իր առաջին գոլը՝ առաջ մղելով իր թիմին։ Այս հաղթանակից հետո «Մոնցան» վաստակել է 29 միավոր և ժամանակավորապես հանգրվանել է Բ սերիայի 3-րդ հորիզոնականում։ Առաջատարը […]
Ավելին
«Ինտերի», «Միլանի», «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին, ամենայն հավանակությամբ, կարիրան կշարունակի իտալական Բ Սերիան ներկայացնող «Մոնցայի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 7-ին 30-ամյա հարձակվողը նոր ակումբի համար բուժզննում կանցնի, ինչից հետո պայմանագիր կկնքի «Մոնցայի» հետ։ Խոսակցություններ կային, որ իտալացի ֆուտբոլիստը մոտ է բրազիլական «Վասկո […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 20-ին, Բ Սերիան ներկայացնող «Լիվորնոն» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվել է «Չիտադելլային»։ Իտալիայում յուրաքանչյուր ֆուտբոլային հանդիպումից առաջ մեկ րոպե լռությամբ հարգում են կորոնավիրուսից մահացածների հիշատակը։ Այդ արարողության ժամանակ «Լիվորնոյի» գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆիլիպինին չի կարողացել զսպել արցունքները։ 46-ամյա մասնագետի մայրը վերջերս մահացել է հենց կորոնավիրուսից։
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023