Մոդենայի դարպասապահի անհավանական գոլը սեփական տուգանային հրապարակի մատույցներից🎥

Մոդենայի դարպասապահի անհավանական գոլը սեփական տուգանային հրապարակի մատույցներից🎥

10/04/2022 - 09:54

Իտալական Ց սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Մոդենան» սեփական հարկի տաի 2:1 հաշվով հաղթեց «Իմոլեզեին»։

Հանդիպման 90+1-րդ րոպեին «Մոդենայի» դարպասապահ Ռիկարդո Գանյոն գնդակը սեփական տուգանային հրապարակի մատույցներից այնպիսի ուժգին հարված կատարեց, որ այն հայտնվեց մրցակցի դարպասում, ինչի արդյունքում էլ «Մոդենան» հաղթանակ կորզեց։

Հանուն արդարության` նշենք, որ «Իմոլեզեի» դարպասապահ Ջանմարիա Ռոսին էլ նախատեսվածից ավելի առաջ էր եկել իր դիրքից։

Նշենք, որ «Մոդենան» այս հաղթանակից հետո վաստակեց 84 միավոր ու Ց սերիայի B ենթախմբի առաջատրն է ու առաջնության ավարտի 2 տուր առաջ շատ մոտ է Բ սերիայի ուղեգիր նվաճելուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023