Իտալական հանրահայտ ակումբը լուծարվել է ֆինանսական խնդիրների պատճառով

Իտալական հանրահայտ ակումբը լուծարվել է ֆինանսական խնդիրների պատճառով

23/08/2021 - 18:32

Իտալական ակումբներից «Կիևոն», ֆինանսական խնդիրների պատճառով, դադարեցրել է գործունեությունը։

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Վերոնան ներկայացնող ակումբը չի կարողացել ներկայացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են եղել Դ սերիային մասնակցելու համար։

Դաշնային դատարանը «Կիևոյին», ֆինանսական օրենքները խախտելու պատճառով, զրկել է Բ սերիային մասնակցելու իրավունքից, ինչի հետևանքով ակումբը պետք է նոր մրցաշրջանը սկսեր նշանակությամբ 4-րդ դիվիզիոնից` Դ սերիայից։

Աղբյուրի փոխանցմամբ` «Կիևոյի» նախկին ավագ Սերժիո Պելիսիեն փորձել է ակումբի համար գնորդ գտնել, ինչի համար նա հավաքել է մի շարք ներդրողների, ովքեր պատրաստ են եղել լուծել ակումբի ֆինանսական խնդիրները, սակայն իտալացի նախկին հարձակվողը չի կարողացել ի կատար ածել այդ գաղափարը։

Հավելենք, որ «Կիևոն» Ա սերիայում առաջին անգամ հանդես է եկել 2001/02 մրցաշրջանում, իսկ ակումբն իր պատմության լավագույն արդյունքը ցույց է տվել 2005/06 մրցաշրջանում, երբ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ Վերոնան ներկայացնող ակումբը դեռևս 2018/19 մրցաշրջանում հանդես էր գալիս Ա սերիայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023