Խաբի Ալոնսոն շուտով կդառնա գերմանական  ակումբի գլխավոր մարզիչ

Խաբի Ալոնսոն շուտով կդառնա գերմանական ակումբի գլխավոր մարզիչ

22/03/2021 - 14:41

«Լիվերպուլի», «Ռեալի», «Բավարիայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն շուտով կդառնա «Բորուսիա Մյունխենգլադբախի» նոր գլխավոր մարզիչ։ Այդ մասին տեղեկացնում է The Gurdian-ի թղթակից Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա մասնագետը «Բորուսիայի» գլխավոր մարզիչ կդառնա հաջորդ մրցաշրջանի մեկնարկից՝ փոխարինելով Մարկո Ռոզեին, ով գլխավորելու է մյուս «Բորուսիան»՝ «Բորուսիա Դորտմունդը»։

Նշվում է, որ Մյունխենգալդբախը ներկայացնող ակումբն ընտրություն կատարելիս հաշվի է առել նաև այն փաստը, որ Խաբի Ալոնսոն «Բավարիայում» հանդես գալու տարիներին գրեթե ազատ սկսել է հաղորդակցվել գերմաներենով։

Հատկանշական է, որ Խաբի Ալոնսոն մարզչական փորձ արդեն ունի։ Նա 2018-2019 թթ․ մարզել է «Ռեալի» երիտասարդական թիմերից մեկը, իսկ 2019 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է «Ռեալ Սոսիեդադ Բ»-ի գլխավոր մարզիչ։ Բասկյան ակումբի երկրորդ թիմը Ալոնսոյի գլխավորությամբ մինչ այժմ անցկացրել է 47 հանդիպում, տոնել է 23 հաղթանակ, 12 հանդիպում գրանցել է ոչ-ոքի, նույնքան խաղ էլ պարտվել է։

«Ռեալ Սոսիեդադ Բ»-ն հանդես է գալիս Իսպանիայի նշանակությամբ 3-րդ դիվիզիոնի՝ Սեգունդա Բ-ի խմբերից մեկում և անցկացրած 19 խաղից հետո վաստակել է 37 միավոր և 11 թիմերի միջև պայքարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հատկանշական է, որ նույնքան միավոր ունի նաև Բասկոնիան ներկայացնող ևս մեկ ակումբ՝ «Ամորոբիետան», նույնպես ունի 37 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Խաբի Ալոնսոյի թիմն է։

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռեալ Սոիսեդադի» (2000 – 2004թթ․, 124 խաղ, 10 գոլ և 6 գոլային փոխանցում), «Էյբարի» (վարձակալություն․ 2000թ․ հուլիս – 2000թ․ դեկտեմբերի 31, 3 խաղ), «Լիվերպուլի» (2004-2009թթ․, 210 խաղ, 18 գոլ և 16 գոլային փոխանցում), «Ռեալ Մադրիդի» (2009-2014թթ․, 236 խաղ, 6 գոլ և 32 գոլային փոխանցում), ինչպես նաև «Բավարիայի» (2014-2017թթ․, 117 խաղ, 9 գոլ և 12 գոլային փոխանցում)։

Ալոսնոն ևս 16 գոլի հեղինակ դարձել է Իսպանիայի հավաքականում անցկացրած 114 հանդիպման շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023