Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ։ Կատալոնական ակումբը ողջ խաղի ընթացքում ուներ լուրջ առավելություն և մրցակցին հաղթեց 4։0 հաշվով։ Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց Մարտին Բրեյթվեյթը, ով խառնաշփոթ իրավիճակում գրավեց մրակցի դարպասը, իսկ նախքան ընդմիջման գնալը՝ 42-րդ րոպեին, ձախ ոտքի հիանալի հարվածով իր թիմի առավելությունը կրկնապատկեց Անտուան Գրիզմանը։ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կրկին որոշել է առաջադրվել և մասնակցել ակումբի ընտրություններին։ Ինչպես տեղեկացնում է Mudno Deportivo-ն, 58-ամյա ֆունկցիոները նոյեմբերի 30-ին կներկայացնի իր ծրագիրը։ Եթե Լապորտան ընտրվի նախագահ, ապա նրա հետ ակումբում կաշխատեն տնօրենների խորհրդի այն անդամները, ովքեր միասին աշխատել են 2003-2010 թվականներին, երբ Լապորտան «Բարսելոնայի» նախագահն էր։ Ժոան Լապորտան արդեն չորրորդ անգամ է […]
Ավելին
«Հոֆֆենհայմի» պաշտպան Մելայրո Բոգարդեն, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Միլանն» ու «Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրված են 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և «Հոֆֆենհայմին» արդեն հացրում են ուղարկել խաղացողի տրանսֆերի հետ կապված։ Հաղորդվում է, որ հոլանդացի պաշտպանի և «գյուղացիների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, սակայն, հավանական է, որ նրա […]
Ավելին
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է համաշխարհային ֆուտբոլի վրա «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի ունեցած ազդեցության մասին․ «Համաշխարհային ֆուտբոլի աշխատավարձերը բարձրացան 15 %-ով միայն այն բանի պատճառով, որ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն դրանք վճարում են ոչ թե սեփական շահույթից, այլ նավթի ու գազի վաճառքից ստացված գումարներից։ Նրանք ավելի շատ հովանավորներ ունեն, քան «Բարսելոնան», «Ռեալը» և […]
Ավելին
Նոյեմբերի 24-25-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրը։ Տուրի ավարտից հետո մի շարք թիմեր նվաճեցին են ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր։ Փյել-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել են հետևյալ ակումբները․ «Բավարիա» «Մանչեսթեր Սիթի» «Չելսի» «Սևիլիա» «Բարսելոնա» «Յուվենտուս»
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք միջազգային տարբեր ԶԼՄ-ներից, 60 տարեկանում կյանքից հեռացել է ֆուտբոլային լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան։ Մահվան պատճառ է դարձել սրտի կանգը։ Արգենտինացի նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արգենտինոս Խունիորսի», «Բոկա Խունիորսի», «Բարսելոնայի», «Նապոլիի», «Սևիլիայի» և «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում։ Մարադոնան կարիերայի ողջ ընթացքում ընդանուր առմամբ անցկացրել է 680 հանդիպում՝ դառնալով 348 գոլի […]
Ավելին
ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է «FIFA The Best» մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերի հաղթողների հավակնորդներին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցկացնվելու առցանց տարբերակով՝ տեսազանգի օգնությամբ։ Այդ օրը մի շարք անվանակարգերում հանձնվելու են մրցանականեր, որոնք վերաբերելու են միայն 2019/20 մրցաշրջանին։ «Լավագույն տղամարդ ֆուտբոլիստ» մրցանականին հավակնում են հետևյալ ֆուտոբլիստները․ Տիագո Ալկանտարա («Բավարիա»/«Լիվերպուլ) Կրիշտիանու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» Կիևում հյուրընկալվել էր տեղի «Դինամոյին»։ Այս խաղին «Բարսելոնան» մոտեցել էր առանց իր մի շարք առաջատարների։ Ժերար Պիկեն, Սերխիո Ռոբերտո, Անսումանե Ֆաթին և Սերխիո Բուսկետսը խաղը բաց թողեցին վնասվածքների պատճառով, իսկ Լեո Մեսսիին ու Ֆրենկի դե Յոնգին Ռոնալդ Կումանի որոշմամբ հանգիստ էր տրվել։ Նույնիսկ առաջատարների բացակայությունը կատալոնական ակումբին […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է աշխատել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է The Times-ը, մանկունյական ակումբը Մեսսիի համար մշակել է 10 տարվա ծրագիր, ըստ որի, արգենտինացի ֆուտբոլիստին կառաջարկվի հանդես գալ «քաղաքաբնակների» կազմում, ինչից հետո նա արդեն կխաղա City Football Group-ին պատկանող մեկ այլ ակումբում, որին պատկանում են նաև «Նյու-Յորք Սիթին» (ԱՄՆ), «Յոկոհաման» […]
Ավելին
Նոյեմբերի 24-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրը, որի շրջանակում «Դինամոն» Կիևում կընդունի «Բարսելոնային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026