Կումանը Բարսելոնային հերթական կենտրոնական պաշտպանի թեկնածությունն է առաջարկել

Կումանը Բարսելոնային հերթական կենտրոնական պաշտպանի թեկնածությունն է առաջարկել

12/12/2020 - 16:44

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ամեն ինչ անում է, որպեսզի ակումբի ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերի նոր կենտրոնական պաշտպան։ Ըստ հոլանդացի մասնագետի՝ այդ դիրքը ներկա պահին ակումբում ամենախնդրահարույցն է և անհրաժեշտ է ամրապնդել։ Բացի խաղային խնդիրներից, այդ դիրքում ավելացել է նաև Ժերար Պիկեի վնասվածքը, ով մի քանի ամսով շարքից դուրս է մնացել։

Այդ դիրքի համար «կապտանռնագույնների» հիմնական տրանսֆերային նպատակը «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարիսան է, սակայն ակումբը նաև այլընտրանքային տարբերակ ունի։ Խոսքը «Այաքսի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսի մասին է։

«Բարսելոնային» դուր է գալիս այն, որ չնայած Մարտինեսի երիտասարդ տարիքին, նա Չեմպիոնների լիգայու խաղալու փորձ արդեն ունի։ Կատալոնական ակումբի մարզչական շտաբին գրավել է նաև այն փաստը, որ արգենտինացի պաշտպանը խաղում է ինչպես կենտրոնական, այնպես էլ ձախ պաշտպանի դիրքում, ինչպես նաև հաջողությամբ կկարողանա հանդես գալ որպես հենակետային կիսապաշտպան։

Աղբյուրի փոխացմամբ՝ «Բարսելոնան» կփորձի վարձակալել Մարտինեսին, ինչից հետո էլ կգնի ամբողջական տրանսֆերը։

Լիսանդրոը Մարտինեսն արդեն երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Այաքսի» կազմում, իսկ ընթացիմ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023