ՉԼ․ հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները

ՉԼ․ հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները

10/12/2020 - 02:36

Դեկտեմբերի 8-9-ին կայացան Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները, ինչի արդյունքում պարզ դարձան մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները։

Այսպիսով, փլեյ-օֆֆ փուլ դուրս եկան հետևյալ ակումբները․

«Բավարիա», «Բորուսիա Մյունխենգլադբախ», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ» (բոլորը՝ Գերմանիա), «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Սևիլիա» (բոլորը՝ Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի» (բոլորը՝ Անգլիա), «Յուվենտուս», «Ատալանտա», «Լացիո» (բոլորն էլ՝ Իտալիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Պորտու» (Պորտուգալիա)։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 15։00-ից սկսած։

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023