«FIFA The Best». հայտնի են «Տարվա գոլ» մրցանակի երեք հավակնորդները🎥

«FIFA The Best». հայտնի են «Տարվա գոլ» մրցանակի երեք հավակնորդները🎥

12/12/2020 - 11:50

ՖԻՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է այն երեք ֆուտբոլիստների անունները, ովքեր 2020 թվականին հավակնելու են Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին։ Այդ մրցանակը դեկտեմբերի 17-ին «FIFA The Best» մրցանակաբշխության ժամանակ հանձնվելու է «տարվա լավագույն գոլ» անվանակարգում։

Մրցանակին հավակնում են Ջիորջիան դե Արասկաետան («Ֆլամենգո»), «Ատլետիկո Մադրիդի» ներկայիս հարձակվող Լուիս Սուարեսը (խմբ․՝ «Բարսելոնայի» կազմում «Մալյորկայի» դարպասը խփած գոլի համար), ինչպես նաև «Տոտենհեմի» վինգեր Հին Մին Սոնը։

Հավելենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին, որը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, անցկացվելու է առցանց տարբերակով։

Ջիորջիան դե Արասկաետայի գոլը
Հին Մին Սոնի գոլը
Լուիս Սուարեսի գոլը
# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023