Կրիշտիանու Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշները «Կամպ Նոու» մարզադաշտում

Կրիշտիանու Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշները «Կամպ Նոու» մարզադաշտում

09/12/2020 - 11:57

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 0։3 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։

Թուրինյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ երկու անգամ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Ռոնալդուն բոլոր մրցաշարերի շրջանակում «Բարսելոնայի» մարզադաշտում անցկացրած վերջին 13 հանդիպումներում 14 անգամ գրավել է մրցակցի դարպասը։ Այդ մասին տեղեկացնում է OptaJose-ն։

Բացի դրանից, 35-ամյա հարձակվողն արտագնա հանդիպումների շրջանակում ամենաշատը գրավել է հենց «Բարսելոնայի» դարպասը (14 գոլ)։

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը 2009-18 թվականներին հանդես է եկել «Ռեալ Մադրիդի» կազմում, իսկ ընդհանրապես իր կարիերայի ընթացքում «Բարսելոնայի» դեմ անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023