2016 թվակաին իսպանական գրանդը գումար չի ունեցել, որպեսզի իրականացնի Պոգբայի տրանսֆերը

2016 թվակաին իսպանական գրանդը գումար չի ունեցել, որպեսզի իրականացնի Պոգբայի տրանսֆերը

13/12/2020 - 14:05

Որոշ մանրամասներ են բացահայտվել Պոլ Պոգբայի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունաթյեդ» տեղափոխության վերաբերյալ։ 2016 թվականի մանկունյական ակումբն այդ ժամանակվա համար ռեկորդային՝ 105 մլն եվրոյի դիմաց գնաց ֆրանսիացի կիապաշտպանի տրանսֆերը։

Ինչպես գրում է The Athletic-ը, 2016-ամռանը ֆրանսիացի կիսապաշտպանը ցանկացել է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում, սակայն կատալոնական ակումբը ֆինանսական առումով հնրավորություններ չի ունեցել, որպեսզի ավարտին հասցնի տրանսֆերը։ Բացի դրանից, Պոգբան դիտարկում էր նաև «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդը» Պոգբային գայթակղել է՝ նշելով, որ Իսպանիայում նա լինելու է հինգերորդ լավագույնը․ «Վերադարձիր տուն և կլինես լավագույնը»,- բանակցությունների ժամանակ նշել են մանկունյական ակումբի ներկայացուցիչները։

«Կարմիր սատանաների» ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում նաև համացանցից տարբեր տվյալենր էին հավաքել, որպեսզի Պոգբային ցույց տան, թե սոցցանցերում որքան ակտիվ են սկսել քննարկել նրա «Յունայթեդ» հավանական տեղափության մասին լուրերը, ու որքան՝ «Ռեալ» տեղափոթյան լուրերը՝ անցկացնելով համեմատականներ։ Բանն այն է, որ այդ ժամանակ ֆուտբոլային հանրության կողմից Պոգբայի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին լուրերը այդքան մեծ ուշադրության չի արժանացել։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է Պոլ Պոգբան դժգոհ է «ՄՅՈՒ»-ում ունեցած իր կարգավիճակից, իսկ նրա գործակալ Մինո Ռայոլան վերջերս հայտարարել էր, որ «Յունայթեդի» հետ ամեն ինչ ավարտված է, իսկ Պոլն իրեն երջանիկ չի զգում Մանչեսթերում։ Հայտնի է նաև, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 2018 թվականի ամռանից սկսած ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրում է, որպեսզի ձեռք բերի իր հայրենակցին, սակայն գործարքը դեռևս չի կայացել։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023