Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «Ռոման» վերջին 9 ամսում կրել է 126,4 մլն եվրոյի վնաս, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ տարի հռոմեական ակումբը կորցրել էր ընդամենը 29,5 մլն եվրո։ Ներկա պահին «Ռոմայի» պարտքը գնահատվում է 278,5 մլն եվրո։ Նշվում է, որ այսչափ ֆինանսական կորուստը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամի պատճառով։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի հերթական մարզմանը ժամանել է չորս ժամ շուտ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի գոլահարը մարզմանը շուտ է ժամանել, որպեսզի ինքնուրույն մարզվի, ինչից հետո նրան միացել են Ռոնալդուի խաղընկերներն ու ակումբի մարզչական շտաբը։ Ըստ վերջին մարզումային թեստերի՝ Ռոնալդուն գտնվում է հիանալի մարզավիճակում։ Նշվում է, որ այժմ պորտուգալացին նույնսիկ ավելի լավ […]
Ավելին
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է առաջնությունների վերսկսումից հետո թույլատրվելիք հինգ փոփոխությունների մասին․ «Տղաները ֆուտբոլի սով են զգում և ցանկանում են խաղալ։ Նրանց տեխնիկան արագ կվերականգնվի։ Ֆուտբոլը նման է հեծանիվ քշելուն, պետք չէ հետ վարժվել։ Մարզումներին մենք շատ ոգևորված ենք, մենք դարձել ենք ավելի ուժեղ և պատրաստ ենք նույնիսկ վաղը դուրս գալ խաղադաշտ։ Չնայած […]
Ավելին
Եվրոպական ֆուտբոլը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մոտ 3 ամիս խոր քնի մեջ էր։ Առաջին եվրոպական առաջնությունը, որը վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան էր։ Բունդեսլիգան վերսկսվեց մայիսի 16-ից, իսկ մյուս առաջնությունները քայլ առ քայլ վերադառնում են։ Արդեն հայտնի են անգլիական Պրեմիեր լիգայի, իտալական Ա սերիայի և իսպանական Լա լիգայի վերսկսման օրերը։ Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 17-ին, Ա սերիան՝ հունիսի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում են իտալական մի շարք աղբյուրներ, Իտալիայի կառավարությունը թույլատրել է վերսկսել առաջնությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 26-ին իտալական բոլոր ակումբները կողմ են քվեարկել առաջնությունը վերսկսելու հարցին։ Մնացել էր միայն, որ Իտալիայի կառավարությունը հաստատի այդ որոշումը։ Այսպիսով, իտալական Ա սերիան կվերսկսվի հունիսի 20-ին։
Ավելին
Իտալական Ա սերիան պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված առաջնության վերսկսման և հեռուստատեսային իրավունքների մասին։ Երեկ՝ մայիսի 26-ին, Ա սերիայի բոլոր ակումբները տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են ներկա իրավիճակը և տեղեկացել են, որ առաջնության վերսկսման նախնական ամսաթիվը՝ հունիսի 13-ը, մնում է անփոփոխ։ Հունիսի 13-ին և 14-ին տեղի կունենան 25-րդ տուրից հետաձգված հանդիպումները, որոնք պետք է տեղի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալական Ա սերիայի պաշտոնական կայքը, առաջնությունը կվերսկսվի հունիսի 13-ին։ Որոշումը կայացվել է երեկ՝ մայիսի 13-ին, արտակարագ տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել ինչպես ակումբների, այնպես էլ Ա սերիայի բարձրաստիճան ներկայացուցիչենրը։ Որոշումը կայացվել է՝ Իտալիայի կառավարության որոշման և խաղացողների պաշտպանության մասին բժշկական արձանագրությունների համաձայն։ Իտալական թիմերին մայիսի 4-ից թույլատրում են անցկացնել անհատական մարզումներ, իսկ մայիսի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ասիոցիացիաների միջազգային խորհրդի պաշտոնական կայքը, եվրոպական առաջնությունները վերսկսվելուց հետո իրականացվելու են մի շարք ժամանակավոր փոփոխություններ։ Ակումբներին կթույլատրվի հանդիպման ընթացքում կատարել 5 փոփոխություն։ Յուրաքանչյուր երկրի առաջնություն ինքնուրույն կարող է որոշել այս որոշման իրագործման եղանակը, սակայն, որպեսզի հանդիպման ժամանակ ակումբները խուսափեն ժամանակի ձգումից, բուն հանդիպման ընթացքում ակումբները կկատարանե երեքական փոփոխություն, իսկ ընդմիջման ժամանակ […]
Ավելին
CIES Football Observatory հետազոտական ընկերությունը դասարակարգել է այն ակումբներին, որոնք ամենաշատն են խաժամանակ տրամադրում Մ-21 տարեկան ֆուտբոլիստների։ Ողջ աշխարհում ամենաշատը երիտասարդներին խաղաժամանակ է տրամադրում Նոր Զելանդիան ներկայացնող «Վելինգտոն Ֆենիքսի» պահեստային թիմը (93,3%): Երկրորդը Սինգապուրը ներկայացնող «Յանգ Լայոնսն» է, որի կազմի 81,1 %-ը 21 տարեկանից երիատասարդ են, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դուբլինի քոլեջը ներկայացնող ակումբը`78% […]
Ավելին
Չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ Ա սերիայի բոլոր 20 ակումբները միաձայն համաձայնության են հասել մրցաշրջանն անկախ ամեն ինչից շարունակելու գաղափարի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է Ա սերիայի պաշտոնական կայքը։ Խոսակցություններ կային, թե որոշ ակումբներ կարող են բողոքարկել այդ որոշումը, սակայն երեկք՝ մայիսի 1-ին, Ա սերիան հաստատել է, որ իտալական բարձրագույն առաջնության բոլոր ներկայացուցիչներն ամբողջությամբ առաջնությունն ավարտին հասցնելու […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026