Լոպես․ «Նա նույնիսկ Zoom չէր մտնում»

Լոպես․ «Նա նույնիսկ Zoom չէր մտնում»

06/06/2020 - 18:23

«Բրեշիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Լոպեսը բացատրել է, թե ինչու է իտալական ակումբը պայմանագիրը խզել հարձակվող Մարիո Բալոտելիի հետ․

«Կարևորը ոչ թե խոսքերն են, այլ գործողություններն ու արարքները։ Մենք այն ենք, ինչ անում ենք, ոչ թե այն, ինչ խոսում կամ գրում ենք։

Այս պարագայում ճշմարտությունը հետևյալն է․ ակումբը ունի հստակ գաղափարախոսություն, իսկ Մարիոն՝ այլ։ Ես ենթադրում էի, որ նա կարող է մեզ շատ օգուտ տալ՝ խաղալով հարազատ քաղաքի թիմում։ Նա միանշանակ մեզ տալու շատ բան ունի, սակայն պեքտ է ներդնել շատ ավելին, այդ պատճառով էլ շատ հիասթափված ենք։

Ես նրա համար շատ ներդրում եմ արել։ Նա չէր անցկացնում անհատական մարզումներ, չնայած ուներ դրա հնարավորությունը։ Մարիոն շեղվել էր ակումբի ընտրած ճանապարհից։ Կարանտինի օրերին նա նույնիսկ չէր մտնում Zoom։

Նա ասում էր, որ լավ մարզավիճակում է, սակայն, միևնույնն է, նա չուներ այն մակարդակը, ինչ իր մյուս խաղընկերները»,- Լոպեսի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելին հեռացվել է ակումբի մարզումներից, իսկ ակումբի նախագահը հայտարարել է, որ շուտով կխղզվի նրա հետ պայմանագիրը։ Նշենք, որ 29-ամյա իտալացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023