Թունիսի թիմի դեմ ԱԱ-2026-ի F խմբի առաջին տուրում Շվեդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մաթիաս Սվանբերգի գոլն արձանագրվել է մրցաշարի «Trionada» գնդակներում տեղադրված հատուկ սենսորի շնորհիվ, հայտնում է The Athletic-ը։ 27-ամյա ֆուտբոլիստի գոլը գլխավոր մրցավար Յաել Ֆալկոն Պերեսը խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկել էր։ Այդուհանդերձ, արգենտինացի մրցավարի տեսաօգնականները նրան հուշել էին, որ դարպասի գրավումից առաջ շվեդների հարձակվող […]
Ավելին
ԱԱ-2026-ի F խմբի առաջին տուրում Շվեդիայի ազգային հավաքականը Մոնտերեյում 5:1 հաշվով ջախջախեց Թունիսի թիմին։ Գրեհեմ Փոթերի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Յասին Այարին, մեկական գոլ խփեցին Ալեքսանդր Իսակը, Վիկտոր Դյոկերեշը և Մաթիաս Սվանբերգը։ Իսակը նաև երկու գոլային փոխանցում կատարեց` ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Դյոկերեշն էլ մեկ ասիստ գրանցեց։ Թունիսցիներից աչքի ընկավ Օմար Ռեկիկը։ Շվեդիան 3 միավորով […]
Ավելին
Նորվեգիայի ազգային հավաքականն Օսլոյում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեդիայի թիմի հետ` հաղթելով 3:1 հաշվով։ «Վիկինգներից» դուբլ գրանցեց Յորգեն Շտրանդ Լարսենը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անտոնիո Նուսան, շվեդների գոլը խփեց Ալեքսանդր Իսակը։ Նորվեգները նախքան ԱԱ-2026-ը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն` հունվարի 7-ին մրցելով Մարոկկոյի հավաքականի դեմ։ Շվեդիան, որը նույնպես կմասնակցի Մունդիալին, հունիսի 4-ին կհանդիպի Հունաստանին։ Հ․Գ․ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Մերսիսայդյան գրանդից գոլերը խփեցին թիմի նորեկներ Ալեքսանդր Իսակն ու Ուգո Էկիտիկեն։ Իսակն ընդմիջմանը փոխարինման մտավ, 56-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն այդ դրվագում ցավալի վնասվածք ստացավ ու խաղադաշտում տեղը զիջեց Ժերեմի Ֆրիմպոնգին։ Էկիտիկեին գոլային փոխանցում կատարեց «Լիվերպուլի» ևս մեկ նորեկ Ֆլորիան Վիրցը, որը Պրեմիեր […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» մրցում է «Սաութհեմփթոնի» դեմ։ Մերսիսայդյան գրանդից 43-րդ րոպեին հաշիվը բացել է թիմի նորեկ Ալեքսանդր Իսակը` նոր թիմում խփելով առաջին գոլը։ Շվեդ ֆուտբոլիստը վերջերս է Անգլիայի Պրեմիեր լիգայի համար ռեկորդային 145 միլիոն եվրոյով «Նյուքասլից» տեղափոխվել «Լիվերպուլ»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Transfermarkt-ը ներկայացրել է ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ տեղափոխությունները. 1. Ալեքսանդր Իսակ («Նյուքասլից» «Լիվերպուլ»` 144 միլիոն եվրո) 2. Ֆլորիան Վիրց («Բայերից» «Լիվերպուլ»` 125 միլիոն եվրո) 3. Ուգո Էկիտիկե («Այնտրախտից» «Լիվերպում»` 95 միլիոն եվրո) 4. Նիկ Վոլթեմադե («Շտուտգարտից» «Նյուքասլ»` 85 միլիոն եվրո) 5. Բենյամին Շեշկո («Լայպցիգից» «Ման. Յունայթեդ»` 76,5 միլիոն եվրո) 6. Բրայան Մբեումո («Բրենթֆորդից» «Ման. Յունայթեդ»` […]
Ավելին
«Լիվերպուլը» ձեռք է բերել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին, հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիվերպուլը» շվեդ ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 144 միլիոն եվրո և իրականացրել Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հուլիսին նույնպես գրանցել էր «Լիվերպուլը», որը 125 միլիոն եվրոյով «Բայերից» […]
Ավելին
«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարիերան կշարունակի «Լիվերպուլ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մերսիսայդյան գրանդը համաձայնեցրել է շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 130 միլիոն ֆունտ` մոտ 150 միլիոն եվրո։ Այս գործարքը կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը և կգերազանցի Ֆլորիան Վրիցի ռեկորդը։ Գերմանացի կիսապաշտպանին «Լիվերպուլն» ընդամենը ամիսներ առաջ «Բայերից» ձեռք է […]
Ավելին
«Լիվերպուլն» ակտիվ քայլեր է սկսել ձեռնարկել` «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մերսիսայդյան գրանդի ներկայացուցիչները կապ են հաստատել «Նյուքասլի» հետ ու հայտնել, որ շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում պատրաստ են վճարել 120 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 140 միլիոն եվրո)։ «Նյուքասլն» ամեն կերպ կփորձի Իսակին պահել իր շարքում։ «Կաչաղակները», նույնիսկ, նոր […]
Ավելին
«Նյուքասլը» մոտ է ակումբի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն իրականացնելուն, հայտնում է ESPN-ը։ «Կաչաղակները» Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ բանակցում են հարձակվող Ուգո Էկիտիկեին ձեռք բերելու հարցում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Ալի Բարաթն այժմ Անգլիայում է` քննարկելով գործարքի վերջին դետալները։ Մեծ հավանականությամբ` «Նյուքասլը» 23-ամյա հարձակվողի տրանսֆերը կգնի 80 միլիոն եվրոյով։ Գումարից 20 տոկոս մասնաբաժին կունենա նաև Էկիտիկեի նախկին ակումբը` […]
Ավելին
1 2 3 6

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026