Ռիվալդո. Միայն Նեյմարը կարող է փոխարինել Մեսսիին

Ռիվալդո. Միայն Նեյմարը կարող է փոխարինել Մեսսիին

11/03/2019 - 18:16

Ռիվալդոն կարծիք է հայտնել այն մասին, թե ինչպես «Բարսելոնան» պետք է պատրաստվի առանց Մեսսիի կյանքին:

«Մեսսիից հետո իրավիճակը պետք է անհանգստացնի բոլոր երկրպագուներին և «Բարսելոնայի» ղեկավարությանը: Պետք է փնտրել փոխարինող, բայց դա շատ դժվար կլինի»,- ասել է Ռիվալդոն Sport.es-ին տված հարցազրույցում: :

-Ո՞վ կլինի իդեալական փոխարինող:

-Միայն Նեյմարը: Եթե նա վերադառնա «Բարսելոնա», հրաշալի կլինի: Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, ով կարողանում է արդյունք ապահովել:

-Մեսսիի հեռանալուց հետո հնարավո՞ր է կատարվի այն, ինչ հիմա կատրվում է «Ռեալում»:

-Այո, կարող է տեղի ունենալ նույնը, քանի որ Մեսսին կհեռանա ակումբից այդքան տարիներ հետո… նա է որոշում խաղերի ելքերը:

Եվ դա շատ նորմալ է, որ ակումբը բախվի այնպիսի դժվարությունների, ինչպիսիք հիմա «Ռեալում» են, եթե ձեռք չբերի նման ֆուտբոլիստի:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023