Real Madrid TV. ««Նեգրեյրայի լիգայում» օրենքները հաճախ են փոխվում» 🎥
Real Madrid TV. ««Նեգրեյրայի լիգայում» օրենքները հաճախ են փոխվում» 🎥
29/11/2026 - 13:23

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատել է «Ալավեսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի հանդիպման (1:2) մրցավարությանը, հայտնում է As-ը։

«Փորձագետները հաստատելու են, որ VAR-ը ճիշտ որոշում է կայացրել` ուղղելով մրցավարի կայացրած նախնական որոշումը, քանի որ տուգանային հրապարակում հպում չէր եղել։ «Նեգրեյրայի լիգայում» օրենքները հաճախ են փոխվում։

Խնդիրն այն չէ, որ «Ռեալը» պարտվեց մրցավարի պատճառով, բայց այդ դրվագը նույնպես նախորդ հանդիպման վերլուծության մի մասն է։

Հպումը շատ աննշան էր, բայց այն եղել է։ Տեսաօգնական Ֆիեգորա Վասկեսն այն նույն մրցավարն է, որը հեռացրել էր Մոուրինյոյին, Սեսար Սոտո Գրադոնին արագ կանչեց տեսակրկնապատկերների էկրանի մոտ ու արագ փոխեց որոշումը։ Մեզ միայն ընդամենը մեկ տեսակրկնապատկեր ցույց տվեցին ու վերջ։

Սա ավելի ակնհայտ 11-մետրանոց էր, քան այն մեկը, որը նշանակվել էր «Լևանտեի» դեմ խաղում (4:2) «Բարսելոնայի» օգտին։ Քամին միշտ փչում է «Բարսայի» օգտին»,- ասել է «Արքայական ակումբի» հաղորդավարը։

«Ալավեսի» դեմ խաղում գլխավոր մրցավար Սեսար Սոտո Գրադոն 88-րդ րոպեին Ջուդ Բելինգեմի նկատմամբ կանոնների խախտում է արձանագրել ու 11-մետրանոց նշանակել «Ռեալի» օգտին։

Վայրկյաններ անց Սոտո Գրադոն դիտել է դրվագի տեսակրկնապատկերը, չեղարկել նախնական որոշումն ու սիմուլյացիայի համար երկրորդ դեղին քարտը ցույց տվել Բելինգեմին` հեռացնելով անգլիացի կիսապաշտպանին դաշտից։

Հավելենք, որ «Նեգրեյրայի լիգա» արտահայտությամբ «Ռեալը» բողոքի իր դսևորումն է ցույց տալիս` կապված Իսպանիայի մրցավարների տեխնիկական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրայի սկանդալային գործի հետ։

«Արքայական ակումբում» համոզված են, որ «Բարսելոնան» 2001-18թթ. 8,4 միլիոն եվրո է վճարել Նեգրեյրային` փորձելով կաշառել մրցավարներին։

«Բլաուգրանան» պնդում է, որ այդ գումարը վճարվել է տեխնիկական խորհրդակցության համար։ Նման ծառայությունն իրականացվում է, որպեսզի ակումբները հասկանան, թե կոնկրետ իրավիճակում մրցավարներն ինչ որոշում են կայացնում։

Այժմ «Բարսայի» ու «Ռեալի» հարաբերությունները կտրուկ լարված են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026