ՊՍԺ-ն Ռաբիոյին հեռացրել է մարզումներից

ՊՍԺ-ն Ռաբիոյին հեռացրել է մարզումներից

15/03/2019 - 15:41

ՊՍԺ-ն պատժել է կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին և նրան հեռացրել է մարզումներից մնչև մարտի 27-ը: Հայտնի է դարձել, որ պատճառը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղից առաջ գիշերային ակումբ հաճախելն է, որի արդյունքում թիմը դուրս մնաց հետագա պայքարից Twitter-ի իր էջում գրել է
RTL-ի լրագրող Ֆիլիպե Սանֆուրշեն:

Նաև կան տեղեկություններ, որ այս ամենի պատճառը ոչ միայն ֆուտբոլիստի՝ գիշերային ակումբ հաճախելն է, այլև այն, որ Ռաբիոն Instagram-ոմ հավանել է ՄՅՈւ-ի նախկին պաշտպան Պատրիս Էվրայի գրառումը, որտեղ նա ուրախանում է փարիզցիների դեմ տարած հաղթանակով:

Այս ամենից հետո՝ ֆրանսիական ակումբի ղեկավարության մոտակա նիստում հնարավոր է խզվի կիսապաշտպանի հետ պայմանագիրը:

«Ես չեմ որոշողը: Հասանելի էի ՄՅՈւ-ի դեմ խաղի համար և գտնվում եմ լավ մարզավիճակում: Ես կարող էի խաղալ, բայց ակումբի ղեկավարությունն այլ որոշում կայացրեց»,- հայտարարել է Ռաբիոն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023