Բարսելոնայի բժիշկները Նեյմարին խորհուրդ են տվել վիրահատվել

Բարսելոնայի բժիշկները Նեյմարին խորհուրդ են տվել վիրահատվել

13/02/2019 - 16:13

«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը շարունակում է վերականգնվել վնասվածքից։

Բրազիլացին Բարսելոնում դիմել է մի քանի բժիշկների, այդ թվում մասնագետների, ովքեր աշխատում են հենց «Բարսելոնայի» հետ, որի կազմում ժամանակին նա հանդես էր գալիս։

Չնայած «Բարսելոնայի» հետ բոնուսների վճարման պատճառով ընթացող դատական գործին՝ Նեյմարը շարունակում է կապ պահել ակումբի ֆուտբոլիստների և ղեկավարության հետ։

Բրազիլացին շատ լավ գիտի կապտանռնագույնների բժշկական շտաբի հնարավորությունները, դրա համար էլ դիմել է նրանց,-
հայտնում է El Mundo Deportivo-ն ։

Կատալոնիայում Նեյմարին խորհուրդ են տվել վիրահատվել, սակայն բրազիլացին ընտրել է բուժման այլ ճանապարհ՝ առանց վիրահատական միջամտության։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023