Ռեալը Մբապեի համար 280 մլն եվրո կառաջարկի

Ռեալը Մբապեի համար 280 մլն եվրո կառաջարկի

27/03/2019 - 12:18

Ինչպես հայտնում է France Football-ը, «Ռեալը» մտադիր է առաջիկայոմ ակտիվ բանակցություններ վարել ՊՍԺ-ի հետ: Նպատակը՝ Կիլիան Մբապե:

France Football-ը հայտնում է, որ «արքայական» ակումբը պատրաստ է փարիզյան թիմի աստղի համար առաջարկել 280 մլն եվրո:

Ֆրանսիացի հարձակվողի համար պայքարին անձամբ մասնակցում է Ֆլորենտինո Պերեսը, ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու մեծ ցանկություն ունի նաև Զինեդին Զիդանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մբապեն«Ռեալի» գլխավոր նպատակն է լինելու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023