Copa del Rey. հայտնի դարձավ եզրափակչի առաջին մասնակիցը?

Copa del Rey. հայտնի դարձավ եզրափակչի առաջին մասնակիցը?

05/03/2020 - 12:23

Երեկ՝ մարտի 4-ին, կայացավ Իսպանիայի Արքայական գավաթի կիսաեզրափակիչ «Միրանդես» – «Ռեալ Սոսիեդադ» դիմակայության պատասխան հանդիպումը։

Հյուրերը վերահսկելով հադնիպման ողջ ընթացքը՝ հաղթեցին նվազագույն՝ 0։1 հաշվով և դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։ Հանդիպման միակ գնդակը 41-րդ րոպեին գրնացվեց Միկել Օյարսաբալի անվան դիմաց, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Դիմակայության առաջին խաղում նույնպես հաղթել էր Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը․ այն ժամանակ գրանցվել էր 2։1 հաշիվը։

Այսպիսով, «Ռեալ Սոսիեդադը» դարձավ եզրափակչի առաջին մասնակիցը, իսկ իր մրցակցին կիմանա այսօր։ Կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության պատասխան խաղում կմրցեն «Գրանադան» և «Ատլետիկ Բիլբաոն»։ Առաջին խաղում բասկյան ակումբը հաղթել է 1։0 հաշվով։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023