Copa del Rey. Գործող գավաթակիրը լքում է պայքարը?

Copa del Rey. Գործող գավաթակիրը լքում է պայքարը?

05/02/2020 - 11:36

Իսպանիայի Արքայական գավաթի շրջանակում երեկ կայացավ 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը։

Գործող գավաթակիր «Վալենսիան» այս տարի պայքարը լքեց քառորդ եզրափակչից։ «Գրանադան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ Ալբերտ Սելադեսի թիմի նկատմամբ։

Անդալուսական ակումբին կիսաեզրափակիչ դուրս բերեց 34-ամյա Ռոբերտո Սոլդադոն՝ երկու անգամ գրավելով իր նախկին թիմի դարպասը։ Հաղթական գնդակը վետերան հարձակվողը գրանցեց մրցավարի կողմից աելացրած 4-րդ րոպեին՝ հստակորեն իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Հյուրերի կազմից միակ գնդակը խփել է Ռոդրիգո Մորենոն։

Այսպիսով, «Գրանադան» դարձավ կիսաեզրափակչի առաջին մասնակիցը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023