Չերչեսովը չի հեռացվի Ռուսաստանի գլխավոր մարզչի պաշտոնից

Չերչեսովը չի հեռացվի Ռուսաստանի գլխավոր մարզչի պաշտոնից

30/06/2021 - 15:57

Ռուսաստանի ֆուտբոլային միության տեխնիկական հանձնաժողովը գնահատել է հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի աշխատանքը։

Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն, Չերչեսովի աշխատանքն Եվրո-2020-ի շրջանակում անբավարար է գնահատվել, սակայն տեխնիկական հանձնաժողովը վստահություն է հայտնել 57-ամյա մասնագետին։

«Ինչպես Ֆուտբոլային միության տեխնիկական հանձնաժողովը, այնպես էլ ինքը` Չերչեսովը, ընդունել են, որ կատարված աշխատանքն անբավարար է, քանի որ հավաքականը Եվրո-2020-ում զբազեցրել է վերջին հորիզոնականը, սակայն, դրան զուգահեռ, տեխնիկական կոմիտեն վստահություն է հայտնել Ստանիսլավ Սալամովիչին և հաջողություն է մաղթել վերջինիս Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ստանիսլավ Չերչեսովը Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 2016 թ. օգոստոսին։ Նրա գլխավորությամբ ռուսները 2018 թ. աշխարհի առաջնության շրջանակում հասել են քառորդ եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023