«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ կարիերայի ամենածանր պահը եղել է այն ժամանակ, երբ Մադեյրա կղզուց պետք է մեկներ Լիսաբոն` «Սպորտինգ» տեղափոխվելու համար. «Ընտանիքս ինձ հրաժեշտ էր տալիս։ Նրանք արևապաշտպան ակնոց էին կրում, սակայն տեսնում է, թե ինչպես է նրանց այտերի վրայով արցունքներ հոսում։ Ես ինքնաթիռ նստեցի` անդադար վերհիշելով այդ տեսարանը։ […]
Ավելին
Հուլիսի 21-ին «Ռեալը» ներկայացրեց թիմի նորեկ կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբային։ Ավստրիացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, իսկ այնուհետև պայմանագիր է ստորագրել «արքայական» ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ներկայացման ժամանակ հայտնի դարձավ, որ 29-ամյա պաշտպանտ նոր ակումբում ընտրել է «4» համարը, որի ներքո «Ռեալի» կազմում երկար տարիներ հանդես է եկել Սերխիո Ռամոսը, […]
Ավելին
«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն աշխատանքի տարբեր առաջարկներ է սկսել ստանալ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Մաուրիցիո Պիստոկին, Կոնտեի հետ կապ են հաստատել Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունից` առաջարկելով նրան գլխավորել Հոլանդիայի հավաքականը։ Սակայն, 51-ամյա մասնագետը մերժել է այդ առաջարկը, քանի որ ցանկանում է աշխատել ակումբային մակարդակով։ Ինչպես գիտեք, Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Չեխիայի ընտրանուց […]
Ավելին
Հուլիսի 20-ին Էստոնիայի գավաթի 1/64 եզրափակչի շրջանակում կայացած «Տուլևիկ» – «Լելե» խաղում անհավանական հաշիվ է գրանցվել։ Բանն այն է, որ «Տուլևիկը» 26 անպատասխան գնդակ է ուղարկել սիրողական ակումբի դարպասը։ Հանդիպման առաջին կեսից հետո լուսատախտակին վառվելիս է եղել 9:0 հաշիվը, սակայն երկրորդ կեսում «Տուլևիկը» ևս 17 գնդակ ուղարկեց «Լելեի» դարպասը։ Վիլյանդի քաղաքը ներկայացնող ակումբի կազմից 6-ական […]
Ավելին
Հարավային Ամերիկայում մեկնարկել է Լիբերտադորեսի գավաթի 2021 թվականի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը, որի շրջանակում կայանում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։ Մրցաշարի ֆավորիտներից բրազիլական «Սան Պաուլոն», որը մարզում է արգենտինացի նախկին լեգենդար հարձակվող Էրնան Կրեսպոն, հյուրընկալվելիս մրցել է Արգենտինան ներկայացնող «Ռասինգի» դեմ։ Հանդիպման մեծ մասն անցել փոխնիփոխ գրոհներով, սակայն «Սան Պաուլոյի» ֆուտբոլիստներն ավելի լավ են իրացրել իրենց […]
Ավելին
Հուլիսի 20-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի «Բլումֆելդ» մարզադաշտում կայացել է լեգենդների Էլ կլասիկո, որի շրջանակում միմյանց դեմ են մրցել «Բարսելոնայի» և «Ռեալի» կազմում տարբեր տարիներին հանդես եկած ֆուտբոլիստներ։ Խաղն անցել է բավական ընկերական և ջերմ մթնոլորտում, իսկ հաղթել են «արքայական» ակումբի լեգենդները` 3:2 հաշվով տանելով կամային հաղթանակ։ Ռոնալդինիոն, 27-րդ րոպեին հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, առաջ […]
Ավելին
Չիլիի երկրորդ դիվիզիոնում` Պրիմերա Բ-ում, բավական հետաքրքիր և միաժամանակ նաև տարօրինակ դեպք է գրանցվել։ Մրցաշարի 11-րդ տուրի շրջանակում «Դեպորտիվո Մագալյանեսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Արթուրո Ֆերնանդես Վիալի» նկատմամբ։ «Մագալյանեսի» հաղթական գնդակը 89-րդ րոպեին խփել է 31-ամյա հարձակվող Միգել Օրելյանան։ Չիլիացի ֆուտբոլիստն իր հաջողությունն այնքան բուռն նշեց, որ վազեց դեպի մարզադաշտի թունելի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի անցկացման ձևաչափը, հնարավոր է, լուրջ փոփոխությունների ենթարկվի։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով Corriere della Serra-ին, Ա սերիան մտադիր է առաջնությանը մասնակցող ակումբների քանակը 20-ից նվազեցնել 18-ի։ Առաջնությանը մասնակցող ակումներն ավելի շատ են համոզվում այն հարցում, որ անհրաժեշտ է կատարել որոշ փոփոխություններ։ Աղբյուրի փոխանցմամբ` ակումբները նման եզրահանգման են եկել աուդիտորական մի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Շերիֆին»։ Մոլդովական ակումբի միակ գոլը 84-րդ րոեպին խփեց Էնրիկե Լուվանյորը, ով պտտեցրած հարվածով դարձավ պարզապես հիասքանչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավասար, իներտ ու առանց գոլային պահերի պայքարում։ Ճիշտ է, «Ալաշկերտը» մասամբ տիրում էր նախաձեռնությանը, սակայն երևանյան ակումբի գրոհներում չկար սրություն։ Նույն պատկերն էր նաև հյուրերի գործողություններում։ Ակնհայտ էր, […]
Ավելին
1 929 930 931 932 933 1,779

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023