Անգլիական ակումբը կրկնել է Բարսելոնայի անհավանական comeback-ը🎥

Անգլիական ակումբը կրկնել է Բարսելոնայի անհավանական comeback-ը🎥

20/05/2023 - 10:33

Անգլիայի Առաջին լիգայի (խմբ.` նշանակությամբ երրորդ դիվիզիոնը) փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Շեֆիլ Ուենսդեյը» սեփական հարկի տակ մրցեց «Պիտերբորո Յունայթեդի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Պիտերբորո Յունայթեդը» հաղթել էր 4:0 հաշվով։

Այդուհանդերձ, պատասխան խաղի հիմնական ժամանակում «Շեֆիլդի» ֆուտբոլիստները կարողացան հետ բերել կորցրածը և հաղթել նույն 4:0 հաշվով։

Հատկանշական է, որ տանտերերը չորրորդ գոլը խփեցին 90+8-րդ րոպեին ու խաղը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում էլ կողմերը փոխանակվեցին մեկեկան գնդակով, ինչից հետո դիմակայության հաշիվը դարձավ 5:5։

Կողմերը, հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ, որն ավելի դիպուկ իրացրին «Շեֆիլդ Ուենսդեյի» ֆուտբոլիստները։

Դարեն Մուրի թիմի գոլերը խփեցին Մայքլ Սմիթը, Լի Գրեգորին, Ռիս Ջեյմսը, Լիեմ Պալմերն ու Կալում Պատերսոնը։

«Պիտերբորոյի» միակ գոլն էլ, որպես ինքնագոլ, գրանցվեց Լի Գրեգորիի անվան դիմաց։

Այսպիսով, «Շեֆիլդ Ուենսդեյն» անհավականան comeback արեց և դուրս եկավ Առաջին լիգայի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ ու մայիսի 29-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կմրցի «Բարնսլիի» դեմ` պայքարելով Չեմպիոնշիփի ուղեգրի համար։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ` 2017 թվականին «Բարսելոնան» նույնպես նմանատիկ comeback էր արել, երբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ին պարտվել էր 0:4, սակայն պատասխան խաղում «բլաուգրանան» հաղթեց 6:1 հաշվով և շարունակեց պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023