Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Հին Մին Սոնի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` հարավկորեացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է ևս 4 տարով ու մրցելույթները «Տոտենհեմի» կազմում կշարունակի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Հին Մին Սոնը «խթանների» կազմում հանդես է գալիս 2015 թ. օգոստոսից և մինչ այս պահն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է La Republicca-ն, անգլիական Պրեմիեր լիգան պարտաստվում է ակումբների բոլոր ֆուտբոլիստների ու մարզչական շտաբների համար պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստվելը։ Աղբյուրի փոխանցմամբ` Անգլիայի ֆուտբոլի ասոցիցիան որոշել է, որ նախքան սույն թվականի հոկտեմբերի 1-ը բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները պետք է պատվաստված լինեն։ Ընդ որում` նրանք պետք է մինչև վերոնշյալ օրն ստացած լինեն պատվաստանյութի երկու […]
Ավելին
Ինչպես գիտեք, «Բարսելոնան» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, և եթե չկարողանա կրճատել աշխատավարձի բյուջեն, հնարավոր է, խնդիրներ ունենա Լեո Մեսսիի և նորեկների պայմանագրերի գրանցման հարցում։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը` հղում կատարելով սեփական աղբյուրներին, կատալոնական ակումբն անցնող օրերին փորձել է աշխատավարձի նվազման համաձայնություն ստանալ թիմի մի շարք վետերան ֆուտնոլիստներից։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասի» տնօրեն Մատեու Ալեմանին հանդիպումներ է […]
Ավելին
ՊՍԺ-ն ոչ մի կերպ չի պատրաստվում բաց թողնել իր առաջատար Կիլիան Մբապեին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, փարիզյան ակումբը նոր պայմանագիր է առաջարկել 22-ամյա ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ «Պարի Սեն-Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն և նախագահ Նասեր Էլ-Խելայֆին Մբապեին առաջարկել են 5 տարվա պայմանագիր` տարեկան 32 մլն եվրո աշխատավարձով։ Նշվում է, ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռևս որևէ […]
Ավելին
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գիտատեխնիկական հանձնաժողովի անդամ Ֆրանչեսկո Բրանկոնարոն նշել է, թե որ դեպքում «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին կթույլատրվի շարունակել հանդես գալ Ա սերիայի շրջանակում. «Քրիստիան Էրիկսենը դեռևս չի կարող թույլտվություն ստանալ մասնակցել Ա սերիայի հանդիպումներին։ Սակայն, եթե դեֆիբիլիատորը հանվի, ապա նա կկարողանա հանդես գալ «Ինտերի» կազմում, իսկ դա կնշանակի, որ խնդիրն արդեն լուծված է»,- նշել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուի հետ։ Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ 20-ամյա ֆուտբոլիստը, նոր մրցաշրջանից սկսած, հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, որը Մեզութ Օզիլի ` թիմից հեռանալուց հետո ազատ էր մնացել։ Ժամանակին այդ խաղահամարով «զինագործների» […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման շրջանակում «Արարատը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում մրցեց լեհական «Շլյոնսկի» դեմ։ Հանդիպման մեկնարկն անցավ «Արարատի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր ճնշում էին մրցակցին, սակայն «Շլյոնսկը» մի պահ ակտիվացավ և 20-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Վոյցեխ Գոլան։ Նախքան ընդմիջման գնալն էլ Վարդան Բիչախչյանի սաներն ավելի լավ տեսք ունեին, […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրը, որի վերջին խաղում մրցաշարի գործող չեմպիոն Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբի շրջանակում մրցեց գործող փոխչեմպիոն Գերմանիայի օլիմպիական ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսում հարավամերիկացիները քարը քարի վրա չթողեցին «բունդեսմանշաֆթին»` մրցակցի դարպասն ուղարկելով երեք գնդակ։ Հատկանշական է, որ բրազիլացիների բոլոր գոլերն իր անվան դիմաց գրանցեց Ռիչարլիսոնը և դարձավ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում «Արարատը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կմրցի լեհական «Շլյոնսկի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Մրցող կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում հուլիսի 22-ին մեկնարկել է ֆուտբոլի մրցաշարը։ Մրցաշարի գործող չեմպիոն Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբի շրջանակում կմրցի գործող փոխչեմպիոն Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15:30-ին։ Մրցող կողմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 927 928 929 930 931 1,779

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023