«Ժիրոնայի» կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին խոստովանել է, որ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի հանդիպման (2:1) հաղթական գոլի դրվագում կանգնել է մրցակցի պաշտպան Ժյուլ Կունդեի ոտքին, հայտնում է «բլանկիվերմելսի» մամուլի ծառայությունը։ «Այո՛, կանգնել եմ Կունդեի ոտքին, բայց ամբողջ ուժով վազում էի և պատահական ստացվեց։ Եթե մրցավարը խախտում արձանագրեր, ես կհասկանայի, բայց, բարեբախտաբար, նրանք թույլ տվեցին […]
Ավելին
«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան դժգոհել է «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի հանդիպման (1:2) մրցավարությունից, հայտնում է Marca-ն։ «Խաղադաշտում չեմ տեսել Կունդեի դրվագը, բայց խաղից հետո դիտել եմ կրկնապատկերը, ու դա ինձ համար խախտում էր։ Գոլի դրվագում Կունդեի նկատմամբ խախտում կար։ Մրցավարը կարող է սխալվել։ Զարմանալի է, որ VAR-ից նրան չկանչեցին էկրանի մոտ` դրվագը […]
Ավելին
«Արսենալը» աշխարհի ակումբային առաջնության ժամանակ փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին, հաստատում է El Desmarque-ն։ 2025թ. ամռանը լոնդոնյան գրանդն արգենտինացի հարձակվողի տեղափոխության համար «Ատլետիկոյին» առաջարկել է 100 միլիոն եվրո։ «Զինագործները» տրանսֆերի համար «լոս կոլչոներոսին» պատրաստ են եղել վճարել նաև 20 միլիոն եվրո բոնուս, բայց իսպանական գրանդը հրաժարվել է բաժանվել իր խաղացողից։ 2026թ. […]
Ավելին
Փետրվարի 17-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ը։ Interfootball-ը ներկայացնում է դիմակայությունների առաջին հանդիպումների խաղացանկը։ Փետրվարի 17 «Գալաթասարայ» (Թուրքիա) – «Յուվենտուս» (Իտալիա)` 21:45 «Բենֆիկա» (Պորտուգալի) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 23:55 «Մոնակո» (Ֆրանսիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)` 23:55 «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Ատալանտա» (Իտալիա)` 23:55 Փետրվարի 18 «Քարաբախ» (Ադրբեջան) – «Նյուքասլ» (Անգլիա) «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Ինտեր» (Իտալիա)` […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ժիրոնայից»։ «Բլաուգրանայից» 59-րդ րոպեին հաշիվը բացեց Պաու Կուբարսին, սակայն 62-ին տանտերերի պատասխան գնդակը խփեց Տոմա Լեմարը։ Հախուռն վերջաբանով խաղում «Ժիրոնային» 87-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ֆրան Բելտրանը։ 45+1-րդ րոպեին Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից 11-մետրանոցից վրիպեց Լամին Յամալը. գնդակը դիպավ դարպասաձողին։ «Բարսելոնան» մնաց 58 միավորով […]
Ավելին
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին Սբ. Վալենտինի տոնի առթիվ կնոջը` Անտոնելա Ռոկուցոյին հսկա փափուկ խաղալիք է նվիրել։ Կաթոլիկները սիրահարների տոնը նշում էին փետրվարի 14-ին։ Մեսին և Ռոկուցոն պաշտոնապես ամուսնացել են 2017թ. հունիսի 30-ին։ Զույգն ունի երեք որդի` Տիագոն, Մատեոն ու Չիրոն։ Լուսանկարը` Ռոկուցոյի սոցցանցերի։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի առաջնության` Լիգա Պաուլիստայի խմբային փուլի վերջին` 8-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախել է 4-րդ դիվիզիոնը` Դ սերիան ներկայացնող «Վելո Կլուբին»։ Տանտերերից 46-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի ավագ և առաջատար Նեյմարը։ Աստղային կիսապաշտպանը 82-րդ րոպեին ասիստ է կատարել ևս մեկ անվանի ֆուտբոլիստի` «Ինտերի» նախկին հարձակվող, Բրազիլիայի ազգային հավաքականում […]
Ավելին
2018/19 մրցաշրջանից, երբ սկսել է կիրառվել VAR համակարգը, Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայում բոլորից շատ է վաստակել 11-մետրանոց, հայտնում է Tribuna-ն։ Տեսակրկնապատկերների համակարգի կիրառումից հետո «արքայական» ակումբը 91 անգամ վաստակել է 11-մետրանոց։ Այդ ցուցանիշով «լոս բլանկոսին» հաջորդող «Բարսելոնան» ու «Վալենսիան» միասին վերցրած նշակետից հարվածելու ավելի քիչ են հնարավորություն են ստացել` 45-ական։ Չորրորդ տեղում «Ռեալ Սոսիեդադն» […]
Ավելին
Բրազիլիայի Մինաս Ժեյրաս նահանգի առաջնության 8-րդ տուրում «Ատլետիկո Մինեյրոն» մրցակցի դաշտում 7:2 հաշվով ջախջախել է չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Իտաբիրիտոյին»։ Հյուրերից 31-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական հարվածով կրցակցի դարպասն է գրավել բրազիլացի անվանի հարձակվող Հալկը` հաշիվը դարձնելով 2:0։ 39-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում հեթ-տրիկ է գրանցել։ Հալկն առավել հայտնի է «Պորտուում», Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» և Բրազիլիայի ազգային […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ «Արքայական» ակումբից դուբլ գրանցեց Վինիսիուսը` երկու անգամ աչքի ընկնելով 11-մետրանոցից։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Գոնսալո Գարսիան ու Ֆեդերիկո Վալվերդեն։ Բասկյան ակումբի գոլը խփեց թիմի ավագ Միկել Օյարսաբալը, որը նույնպես դիպուկ էր 11-մետրանոցից։ Մադրիդյան գրանդը 60 միավորով բարձրացավ […]
Ավելին
1 33 34 35 36 37 889

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026