«Բարսան» պաշտոնական առաջարկ է արել Բեռնարդու Սիլվային 📸
«Մանչեսթեր Սիթիից» հեռացած կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան հաստատել է, որ պաշտոնական առաջարկ է ստացել «Բարսելոնայից», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Այո՛, «Բարսելոնան» կարիերայիս շարունակության տարբերակներից մեկն է, բայց դեռ վերջնական որոշում չունեմ։ Շատ այլ տարբերակներ էլ ունեմ, և ես հարգում եմ իմ ծառայություններով հետաքրքրված բոլոր ակումբներին։
Ի վերջո, կփորձեմ տեղափոխվել այնպիսի ակումբ, որը, իրոք, ուզում է պայմանագիր կնքել ինձ հետ, որտեղ կզգամ սիրված։ Այն օրը, երբ որոշում կայացնեմ, բոլորը կիմանան»,- ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը։
31-ամյա կիսապաշտպանն ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի աշխարհի 2026թ. առաջնության ավարտից հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիլվայի հետ պայմանագիր ստորագրելուն հավակնում է նաև Մադրիդի «Ատլետիկոն»։
Բեռնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2017թ. հուլիսից, 460 խաղում գրանցել է 76 ասիստ ու 77 ասիստ։ Նա մանկունիական գրանդից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Բերնարդու Սիլվա, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո