«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կդառնա ազատ գործակալ, ծանր վնասվածք է ստացել։ Արդեն տևական ժամանակ է իսպանացի ֆուտբոլիստն անհանգստություն է զգում ձախ ծնկի շրջանում, այդ պատճառով «Ռեալի» բժշկական անձնակազմը խորհրդատվություն է անցկացրել, ինչից հետո որոշում է կայացրել վիրահատել խաղացողի ծունկը։ Սպասվում է, որ Ռամոսը խաղադաշտ կվերադառնա 6-8 շաբաթ հետո։ Մի շարք աղբյուներ էլ նշում են, որ […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բանակցություններ է վարում ֆրանսիական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Ինչպես տեղեկացնում է As-ը, Ֆրանսիացին կարող է համաձայնեցնել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ, սակայն մեկ պարտադիր պայմանի առկայության դեպքում․ ֆուտբոլիստը ցանկանում է, որպեսզի պայամագիրն իրեն հնարավորություն տա տեղափոխվել «Ռեալ» կամ մեկ այլ թոփ ակումբ։ Աղբյուրը, վկայակոչելով 22-ամյա ֆուտբոլիստի շրջապատին, հայտնում է, որ նման […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Ռեալի» պաշտպան Մարսելոն, հնարավոր է, լքի «արքայական» ակումբը, քանի որ ակումբը նրան տրանսֆերի է հանել։ «Ռեալը» ցանկանում է 32-ամյա ֆուտբոլիստի վաճառքից գումար աշխատել , քանի դեռ այն հնարավոր է։ Բանն այն է, որ Մարսելոյի և «սերուցքայինների» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, ինչից հետո նա կարող է […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի շուրջ
Ավելին
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ում գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, կարող է շարունակել իր ելույթները թուրինցիների կազմում։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, ով վաղը՝ փետրվարի 5-ին, կդառնա 36 տարեկան, այս պահին գտնվում է լավ մարզավիճակում համարվում է Անդրեա Պիռլոյի թիմի առանցքային դեմքերից մեկը։ Աղբյուրը չի բացառում, որ կողմերը կարող […]
Ավելին
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ամենայն հավանականությամբ, կլքի մյունխենյան ակումբը այս ամառ։ Ինչպես տեղեկացնում է Bild-ը, ավստիացի ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավիի և «Ռեալի» միջև բանակցությունները չեն թևակոխել վճռորոշ փուլ։ Այդ իսկ պատճառով Ալաբան առաջարկներ է սպասում անգլիական Պրեմիեր լիգայի ակումբներից։ Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հրաժարվել Լա լիգայում խաղալու ցանկությունից, եթե անգլիական ակումբներից արժանի […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Վեսթ Բրոմվիչը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է վարձավճարով ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթին։ Հաղորդվում է, որ առաջարկված պայմանագիրն էի մեջ ներառել է դանիացի ֆուտբոլիստին գնելու պարտադիր նախապայման։ Տրանսֆերը պետք է արժենար 15 մլն եվրո և բոնուսներ։ Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել անգլիական ակումբ։ Բրեյթվեյթի գործող պայմանագիրը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է բրազիլական TNT Sports լրատվամիջոցը, Նեյմարը կշարունակի իր ելույթները ՊՍԺ-ի կազմում ։ Աղբյուրը համոզված է, որ Ֆուտբոլիստի և ակումբի ներկայացուցիչները համաձայնության են հասել նոր ակումբի շուրջ, որը կնքվել է 4 տարի ժամանակահատվածով։ Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը շուտով կհայտարարի խաղացողի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Հատկանշական է, որ մեկ այլ լրատվամիջոց՝ RMS Sport-ը, նույնպես […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Էվերտոնի» պաշտոնական կայքից, «իրիսները» գնել են Չեմպիոնշիփը ներկայացնող «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգի տրանսֆերային իրավունքները։ Մերսիսայդցիների և 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում նորվեգացին «Բորնմութի» կազմում մասնակցել է 12 հանդիպման և չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությոմբ։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, հռոմեական ակումբը վարձավճարով ձեռք է բերել «Դալասի» պաշտպան Բրայան Ռեյնոլդսին ։ 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ, որի դիմաց «գայլերը» վճարել են 100 հազար եվրո։ Պայմանագրում կա կետ, ոստ որի՝ մրցաշրջանի ավարտից հետո «Ռոման» պարտավորվում է գնել ամերիկացու տրանսֆերային իրավունքները 6․75 մլն եվրոյի դիմաց։ Տրանսֆերը նախատեսված […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026