Պաշտոնական․ Դալասի պաշտպանը տեղափոխվեց Ռոմա 🎥

Պաշտոնական․ Դալասի պաշտպանը տեղափոխվեց Ռոմա 🎥

01/02/2021 - 21:29

Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, հռոմեական ակումբը վարձավճարով ձեռք է բերել «Դալասի» պաշտպան Բրայան Ռեյնոլդսին ։

19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ, որի դիմաց «գայլերը» վճարել են 100 հազար եվրո։

Պայմանագրում կա կետ, ոստ որի՝ մրցաշրջանի ավարտից հետո «Ռոման» պարտավորվում է գնել ամերիկացու տրանսֆերային իրավունքները 6․75 մլն եվրոյի դիմաց։

Տրանսֆերը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։

Բացի այդ, պայմանագրում նախատեսված եմ մի շարք բոնուսներ՝ կախված այն բանից, թե ինչպես կդրսևորի իրեն ֆուտբոլիստը։ Բոնուսների ընդհանուր գումարը կազմում է 5․65 մլն եվրո։

Հատկանշական է, որ Ռեյնոլդսի հետագա յուրաքանչյուր վաճառքից ՄԼՍ-ը ներկայացնող ակումբը կստանա ստացված գումարի 15%-ը։

Ֆուտբոլիստը «Դալասի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023