Ըստ Goal-ի՝ Լոնդոնի «Տոտենեհմը» սկսել է հետաքրքրվել «Այաքսի» և Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշի ծառայություններով։ Լոնդոնյան ակումբը Զիեշին դիտարկում է որպես Քրիստիան Էրիկսենի հավանական փոխարինող, ով եկող ձմռանը, հավանական է, որ կհեռանա «Տոտենհեմից»։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի ամռանը։
Ավելին
Ավստրիական Բունդեսլիգայի 14-րդ տուրում առաջատար «Զալցբուրգը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով առավելության է հասել «Վոլֆսբերգի» նկատմամբ։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել է Էրլինգ Հոլանդը, ով արդեն այս մրցաշրջանում գրանցում է 5-րդ հեթ-տրիկը։ Հոլանդն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 26 գոլի հեղինակ։
Ավելին
Ղազախստանի առաջնության՝ վերջին՝ 33-րդ տուրում, «Կայսարը» սեփկան հարկի տակ մրցել է «Օկժետպեսի» դեմ։ Հանդիպումն ավարտվ է ոչ-ոքի՝ 1։1։ «Կայսարի» կազմում 40-րդ րոպեին շքեղ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը։ Նշենք, որ «Կայսարը» 42 միավորով առաջնությունն ավարտել է 6-րդ հորիզոնականում։
Ավելին
Դանիական Սուպեր լիգայի 16-րդ տուրում «Հոբրոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորշելանդին»։ Խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ Տանտերերի կազմում խաղին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը։ 90+5-րդ րոպեին «Հոբրոն» վաստակել է 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրել է հենց Էդգարը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Ավելին
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուբոլիստ Կլաուդիո Բորգին հղում անելով արգենտինական մի շարք աղբյուրների՝ հայնտել է, որ «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն հնարավոր է գլխավորի կատալոնական «Բարսելոնան»։ «Գալյարդոն «Բարսայի» մարզիչ կդառանա դեկտեմբերին։ Այս պահին նա միանշանակ աշխարհի լավագույն մասնագետներից մեկն է»,- Բորգիի խոսքերը մեջ է բերում AS-ը։ Գալյարդոն «Ռիվեր Փլեյթը» գլխավորում է 2014 թվականից։ 2015 և […]
Ավելին
«Լիվպերպուլը» ծանր խաղացանկ է ստացել 2019-ի ավարտի համար։ Անգլիական ֆուտբոլային լիգան հաստատել է, որ լիգայի գավաթի 1/4 եզրափակչի իր հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի դեկտեմբերի 17-ին «Աստոն Վիլայի» դեմ։ Հաջորդ օրը՝ դեկտեբմերի 18-ին, «Լիվերպուլը» անցկացնելու է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի իրենց հանդիպումը։ Այնպես է ստացվել, որ «մերսիսայդցիները» երկու օրում երկու հանդիպում կանցկացնեն։ Տեսականորեն Յուրգեն Կլոպպի սաները […]
Ավելին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-երկրների մարզիկներն այլևս լեգեոներ չեն համարվի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, ջրագնդակի և Ռուսաստանի տարածքում խոտածածկույթի հոկեյի համառուսաստանյան մրցումներում։ Այս մասին հաղորդում է «Р-Спорт»-ը: «Հրամանի նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության միջազգային այլ պայմանագրերի դրույթներին և ուղղված է ՌԴ-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման» պետական ծրագրի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Gurdian-ը՝ եվրոպական բազմաթիվ ակումբներ հետաքրքրված են «Զալցբուրգի» 19-ամյա նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով։ Ըստ աղբյուրի՝ 20-ից ավել ակումբ նորվեգացուն դիտարկում է որպես պոտենցիալ ձեռքբերում։ Այդ ակումբների թվում են «Բավարիան», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Ատլետիկոն», «Նապոլին», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և այլ ակումներ։ «Զալցբուրգի» ղեկավարությունը հույս ունի, որ խաղացողի վաճառքից կստանա 60 […]
Ավելին
«Եթե ես ստիպված լինեի գնալ պատերազմ, ապա միանշանակ ես կգնայի Արթուրո Վիդալի հետ։ Ես նրա հետ աշխատել եմ «Բավարիայում» և լավ հիշողություններ ունեմ նրա հետ կապված։ Նա հիանալի տղա է, ով սիրում է մրցել։ Այդ տղան թիմին միշտ տալիս է այն, ինչը պակասում է թիմին։ Դուք կարող եք հարվածել նրան, բայց նա ցույց կտա, թե […]
Ավելին
Երեկ կայացած «Բարսելոնա» 5:1 «Վալյադոլիդ» հանդիպման ընթացքում Լեո Մեսսին դարձավ դուբլի հեղինակ։ Այդ գոլերի շնորհիվ Մեսսին ակումբային մակարդակով խփած գոլերի քանակով շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին։ Մեսսիի ակտիվում ներկա պահին 695 հանդիպումներում գրանցվել է 608 գնդակ, իսկ Ռոնալդուի անվան դիմաց 813 հանդիպումներում՝ 606 գոլ։
Ավելին
1 540 541 542 543

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023