ԱԱԳ. Սալահն առաջնորդում  է Եգիպտոսին` «փարավոններին» դուրս բերելով կիսաեզրափակիչ🎥

ԱԱԳ. Սալահն առաջնորդում է Եգիպտոսին` «փարավոններին» դուրս բերելով կիսաեզրափակիչ🎥

31/01/2022 - 00:13

Աֆրիկայի Ազգերի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում Եգիպտոսի հավաքականը մրցեց Մարոկկոյի ընտրանու դեմ։

Համառ պայքարում եգիպտացիները լրացուցիչ ժամանակում հաղթեցին 2:1 հաշվով ու նվաճեցին մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։

Նախ հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Սոֆիան Բուֆալը և առաջ մղեց Մարոկկոյին, ապա 53-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հավասարեցրեց հաշիվը։

հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Այդուհանդերձ, 100-րդ րոպեին Կարլուշ Կեյրուշի սաները հաղթանակ կորզեցին. աչքի ընկավ Տրեզեգեն` եզրափակելով Սալահի փոխանցումը։

Հավելենք, որ «փարավոնները» մրցաշարի կիսաեզրափակիչի շրջանակում կմրցեն տանտերերի` Կամերունի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023