Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձավ փոխչեմպիոն։ 27-ամյա ըմբիշը եզրափակիչում մրցեց Բո Բասեթի դեմ` պարտվելով 1:9 հաշվով։ Թևանյանը կարիերայում առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Աշխարհի չեմպիոնի տիտիղոսը հայ ըկբիշը կվիճարկի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բո Բասեթի հետ։ Գոտեմարտի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ եղավ Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ)։ 21-ամյա ծանրորդը երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում։ Սա այս աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն էր։ Այս քաշային կարգում երկամարտի 227 կգ (102+125) […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն Անդրեասյանը 1/8 եզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց Ֆերհաթ Քիլիչին (Թուրքիա)։ Քիլիչի եզրափակիչ դուրս գալու դեպքում Անդրեասյանը հոկտեմբերի 31-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որը հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 4:14 հաշվով պարտվեց 2022թ. աշխարհի չեմպիոն Զելիմխան Աբակարովին (Ալբանիա)։ Դազստանցի ըմբիշի եզրափակիչ դուրս գալու դեպքում 26-ամյա Հարությունյանը հոկտեմբերի 31-ին սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն կստանա, որոնք հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ)։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն 21-ամյա ծանրորդը երկամարտի համար պատվիրել է երրորդ ամենածանր քաշը` 215 կգ։ Այս քաշային կարգում երկամարտի համար ամենաշատը պատվիրել է Օ Կվան Օկը (Հյուսիսային Կորեա, 240 կգ), որին հաջորդում […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն ըմբիշը որակավորման փուլում 10:0 հաշվով հաղթել է մեքսիկացի Դերեկ Գուանախուատոյին։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ 26-ամյա Հարությունյանի հաջորդ մրցակիցը կլինի Ալբանիայի ներկայացուցիչ, դաղստանցի Զելիմխան Աբակարովը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացքող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությում Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս եկավ եզրափակիչ։ 27-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով անչափ ծանր հաղթանակ տարավ Բուլղարիայի ներկայացուցիչ, դաղստանցի Շամիլ Մամեդովի նկատմամբ։ Գոտեմարտի ընթացքում Թևանյանը կոտրեց աջ ձեռքի ճկույթը, բայց կարողացավ այդպես շարունակել պայքարն ու առավելության հասնել։ Հայ ըմբիշը կարիերայում առաջին նագամ դուրս եկավ աշխարհի առաջնության […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 27-ամյա ըմբիշը քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց աշխարհի գործող չեմպիոն Ռահման Մուսա Ամուզադխալիլիից (Իրան)։ Թևանյանը պարտվում էր 1:2 հաշվով, բայց գոտեմարտի վերջում իրանցի մրցակիցը խուսափում էր պայքարից և գլխով հարվածներ հասցնում։ Գորգի մրցավարը 1 միավոր տվեց հայ […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը լարված պայքարում 2:1 հաշվով հաղթեց ղազախ Օսիմժան Դաստանբեկին։ Թևանյանի հաջորդ մրցակիցը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Ռահման Ամուզադը (Իրան)։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
1 2 3 … 72

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026