Երեկ՝ հունվարի 22-ին, Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության հասավ «Ունիոնիստասի» նկատմամբ։ «Արքայական» ակումբի կազմից աչքի ընկան Գարեթ Բեյլն ու Բրահիմ Դիասը, իսկ Խուան Գոնգորան դարձավ ինքնագոլի հեղինակ։ Տանտերերի կազմից միակ գնդակը հեղինակել է Ալվարո Ռոմերո Մորիլոին։ Այսպիսով, Զինեդին Զիդանի սաները դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափկաիչ։
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում կատալոնական «Բարսելոնան» 1։2 հաշվով ծանրագույն հաղթանակ տարավ Սեգունդա Բ-ի ներկայացուցիչ «Իբիցայի» նկատմամբ։ Ակնհայտ է, որ կատալոնական ակումբի խաղը նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի օրոք դեռևս չի ստացվում, քանի որ թիմը փորձում է հարմարվել նոր խաղաոճին։ Սակայն, «Բարսելոնան» պարտավոր էր այսօր հաղթել, ինչն էլ արեց Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը․ 9-րդ րոպեին […]
Ավելին
Իսպանիայի գավաթի շրջանակում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ունիոնիստասին», որը ներկայացնում է Սեգունդա Բ-ի խումբ 2-ը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55 րոպեին, որը կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ խաղի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է կենտրոնական հարձակվող փնտրել։ Կատալոնացիների հիմնական հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածքի պատճառով մինչև մրցաշրջանի վերջ շարքից դուրս է մնացել։ Sport.es-ի տեղեկություններով, «Բարսելոնան» փորձել է վարձակալել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին և Տիմո Վերներին։ Վարձակալությունը պետք է ներառեր նաև հետագայում խաղացողի ամբողջական տրանսֆերը գնման իրավունք, սակայն թե՛ «Արսենալը», թե «Լայպցիգը» մերժել են այդ առաջարկը։ «Բարսելոնայի» մարզչական շտաբի կողմից […]
Ավելին
Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է Հարի Քեյնին փոխարինող փնտրել, ով վնասվածքի պատճառով բացակայելու է երկար ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն վերջնական կողմնորոշվել է անգլիացի հարձակվողի փոխարինողի հարցում։ Պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Վիլիան Ժոզեին։ Աղբյուրի պնդմամբ գործարքը մոտ է կայացմանը, և ֆուտբոլիստն այսօր կամ վաղը մեկնելու […]
Ավելին
«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը դարձել է անհաջող կողոպտման զոհ։ Marca-ի տեղեկություններով տհաճ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 22-ին՝ օրվա երկրորդ կեսին։ 26-ամյա խաղացողը իր ընկերուհու հետ դուրս էր եկել գնումների։ Երբ նա խանութնրեից մեկից դուրս է եկել, նրանց ուղղությամբ է վազել անծանոթ տղամարդ՝ խլելով խաղացողի ձեռքից պայուսակները և վազել փողոցի մյուս ուղղությամբ։ Երկու անցորդի հաջողվել […]
Ավելին
Իսպանիայի գավաթի շրջանակում պայքարի մեջ է մտնում «Բարսելոնան»։ Այսօր կատալոնական ակումբը կհյուրընկալվի «Իբիցային», որը ներկայացնում է Սեգունդա Բ-ի խումբ 1-ը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։ Խաղի ընթացքին կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Ասյօր՝ հունվարի 22-ին, իսպանական ֆուտբոլի առաջատարներ «Ռեալն» ու «Բարսելոնան» պայքարի մեջ կմտնեն Իսպանիայի գավաթի պայքարում։ Այսօր 1/16 եզրափակչի շրջանակում թիմերը համապատասխանաբար կհյուրընկալվեն «Ունիոնիսստասին» և «Իբիցային»։ «Բարսելոնայի» հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 22։00, իսկ «Ռեալինը» 23։55։ Նշենք, որ «Ունիոնիստաս» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով։ Երկու թիմերի մարզիչներն այսօր հրապարակել են […]
Ավելին
Իսպանական Լա լիգան ներկայացնող «Օսասունայի» նախկին քարտուղար Անխել Վիսկայը դատավարության ժամանակ հաստատել է, որ ակումբը ժամանակին զբաղվել է պայմանավորված հանդիպումների կազմակերպմամբ։ Այդ ամենը հիմնականում տեղի է ունեցել 2012/13 և 2013/14 մրցշրջաններում, երբ պայքարում էր տեղը բարձրագույն լիգայում պահպանելու համար։ Ըստ Անխել Վիսկայի՝ ակումբը հաղթանակի համար վճարել է «Բետիսին» և «Խետաֆեին», իսկ ոչ-ոքի արդյունքի համար «Էսպանյոլին»։ […]
Ավելին
«Վալենսիայի» 28-ամյա հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարող է հայտնվել «Բարսելոնայում»։ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով, կատալոնական ակումբը Իսպանիայի հավաքականի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Լուիս Սուարեսը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, խաղացողի գործակալը՝ Ժորժե Մենդեշը, արդեն ժամանել է Վալենսիա՝ բանակցություններ վարելու […]
Ավելին
1 819 820 821 822 823 890

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026