Վիլլա․ «Ռեալն ու Վալենսիան երկու տարի բանակցում էին իմ տրանսֆերի շուրջ»

Վիլլա․ «Ռեալն ու Վալենսիան երկու տարի բանակցում էին իմ տրանսֆերի շուրջ»

29/04/2020 - 12:20

«Վալենսիայի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլլան պատմել է, որ ժամանակին կարող էր կարիերան շարունակել ոչ թե «Բարսելոնայի», այլ «Ռեալի» կազմում։

«Ես «Վալենսիայի» ղեկավարությանն ասացի, որ կհեռանամ, եթե նրանք ցանկանան։ Այդ ժամանակ մոտ երկու տարի «Ռեալն» ու «Վալենսիան» բանակցում էին իմ տրանսֆերի շուրջ, սակայն տեղափոխությունս Մադրիդ այդպես էլ չկայացավ։ Պետք է համընկնեն ինչպես երկու ակումբների շահերը, այնպես էլ խաղացողի։

«Բարսելոնայում» իմ դերը լրիվ այլ էր, և դա ինձ համար շատ բան էր նշանակում։ Ակումբում ընկերներս և Խոսեպ Գվարդիոլան ինձ շատ օգնեցին այդ ժամանակ։ Նրանք ինձ հնարավորություն տվեցին փոխվել այն բանից հետո, երբ ես ամբողջ կյանքս հանդես էի եկել այլ դիրքում»,- Վիլլայի խոսքերը մեջբերում է Sportsfinding-ը։

Հիշեցնենք, որ Դավիդ Վիլլան 2010 թվականին «Վալենսիայից» 40 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»՝ այնտեղ անցկացնելով երեք մրցաշրջան։ Իսպանացի հարձակվողը կատալոնական ակումբի երկուական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և սուպերգավաթակիր, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթը, Իսպանիայի գավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023