Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Եգիպտոսի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի խաղում (3:2) կրկնել է լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնայի տպավորիչ ցուցանիշը, հայտնում է Opta-ն։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը Մարադոնայից հետո միակ ֆուտբոլիստն է, որն աշխարհի առաջնության մեկ խաղում խփել է գոլ, կատարել նվազագույնը 5-ական հաջողված դրիբլինգ ու առնացքային փոխանցում։ Մեսին Եգիպտոսի դեմ խաղում 83-րդ […]
Ավելին
Ալվարո Առբելոան նշանակվել է «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ 43-ամյա մասնագետը 2025/26 մրցաշրջանի երկրորդ հատվածում մարզում էր Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական ակումբը» նրա գլխավորությամբ 28 խաղում տարել է 18 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 8 պարատություն։ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում […]
Ավելին
ԱԱ-2026-ում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Շվեյցարիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցն է։ Մուրատ Յակինի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով (4:3) հաղթեց Կոլումբիայի հավաքականին։ Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 0:0 հաշվով։ Հարվածաշարի ժամանակ վճռորոշ եղան կոլումբացիների ֆուտբոլիստներ Դավինսոն Սանչեսի ու Կուչոյի վրիպումները։ Շվեյցարացիներից նշակետից աչքի ընկնել չկարողացավ Մանուել Ականջին։ Այսպիսով, Շվեյցարիան 72 տարի անց դուրս եկավ Մունդիալի քառորդ […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Արգենտինայի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսի թիմին։ «Փարավոնները» Յասեր Իբրահիմի և Մոստաֆա Զիկոյի խփած գոլերի շնորհիվ մինչև 79-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով, բայց «Ալբիսելեստեն» կարողացավ անհավանական քամբեք անել։ 79-րդ րոպեին Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից հաշիվը կրճատեց Քրիստիան Ռոմերոն, իսկ 83-ին Լիոնել Մեսին շեշտակի հարվածով խփեց արգենտինացիների երկրորդ պատասխան գնդակը։ «Ոսկե […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Եգիպտոսի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի խաղում 21-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոցից ու հակառեկորդ գրանցեց Մունդիալների պատմության մեջ, հայտնում է Mister Chip-ը։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը նույն աշխարհի առաջնության ընթացքում երկու անգամ վրիպել է 11-մետրանոցից։ «Ալբիսելեստեի» ավագը նշակետից աչքի ընկնել չի կարողացել նաև Ավստրիայի հավաքականի դեմ […]
Ավելին
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Իսպանիայի թիմից կրած պարտությունից (0:1) հետո հրաժարական է տվել. «Երբ աշխարհի չեմպիոն չես դառնում, իմաստ չկա աշխատանքը շարունակելու։ Սա իմ շրջափուլի ավարտն էր»,- ասել է իսպանացի մասնագետը կայացած հետխաղյա մամուլի ասուլիսում։ Պորտուգալիան 52-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2023թ. հունվարից, 45 խաղում տարել է 32 […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի թիմին ու պատմական երկու ռեկորդ գրանցեց, հայտնում է Mister Chip-ը։ Իսպանիան դարձավ Մունդիալների պատմության մեջ ամենաերկար «չոր» շարք ունեցած հավաքականը։ «Ֆուրիա ռոխան» մրցաշարում գոլ չի թողնում արդեն 600 րոպե անընդմեջ` գերազանցելով Շվեյցարիայի ռեկորդը։ Շվեյցարացիները մրցաշարում գոլ բաց չեն թողել 557 րոպե անընդմեջ։ Երրորդ լավագույն ցուցանիշն […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի թիմին։ Եվրոպայի գործող չեմպիոնի հաղթական գոլը 90+1-րդ րոպեին խփեց «Արսենալի» կիսապաշտպան Միկել Մերինոն` եզրափակելով «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսի հիասքանչ ասիստը։ Մեծ հավանականությամբ` սա «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի` Պորտուգալիայի հավաքականում վերջին հանդիպումն էր։ Այսպիսով, «Ֆուրիա ռոխան» դժվարությամբ դուրս եկավ Մունդիալի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթել է Մեքսիկայի թիմին։ Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» ստադիոնում կայացած խաղում «Երեք առյուծներից» դուբլ է գրանցել Ջուդ Բելինգհեմը, գոլ է խփել նաև Հարի Քեյնը։ Մեքսիկացիներից աչքի են ընկել Խուլիան Կինյոնեսն ու Ռաուլ Խիմենեսը։ Անգլիացիները 54-րդ րոպեից` Ջարել Քուանսայի հեռացումից հետո, մնացել են 10 ֆուտբոլիստով։ Դրանից հետո կողմերը փոխանակվել […]
Ավելին
1 10 11 12 13 14 916

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026