Անկյունայինից գոլ, փրկություն ամենավերջում. Բետիս-Վալենսիա՝ 2:2 (տեսանյութ)
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բետիսը» հյուրընկալել էր «Վալենսիային»: Խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 2:2:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Լորենը բացել է հաշիվը: 54-րդ րոպեին Խոակինը անկյունայինից ուղիղ հարվածով գոլի հեղինակ է դարձել. հանդիպման մրցավարին դարպասի գրավումն արձանագրելու հարցում օգնել է VAR համակարգը:
70-րդ րոպեին Չերիշևը կրճատել է հաշվի տարբերությունը: «Չղջիկները» պարտությունից փրկվել են 90+2-րդ րոպեին. գոլի հեղինակ է դարձել Կևին Գամեյրոն:
«Վալենսիան», որը պատասխան դիմակայությունից առաջ որոշակի առավելություն է ստանում, «Բետիսին» հյուրընկալելու է փետրվարի 28-ին: