ԱԱ-2026. Անգլիան կարող է լուրջ կորուստ ունենալ Նորվեգիայի դեմ խաղում
Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է բաց թողնել Նորվեգիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը, հաստատում է Daily Mail-ը։
Վիրուսային վարակի պատճառով «Արսենալի» ֆուտբոլիստը մեկուսացվել է թիմից։ 27-ամյա կիսապաշտպանը նաև ազդրի հետ մկանի և մեջքի հետ կապված խնդիրներ ունի։
Ռայսի մասնակցությունը Նորվեգայի դեմ խաղին հարցականի տակ է։
Նորվեգիա – Անգլիա հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին, մեկնարկը` ժամը 1:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Անգլիայի հավաքական, Աշխարհի առաջնություն, Դեկլան-Ռայս, Մունդիալ-2026, Նորվեգիայի հավաքական