Ջակա. «Ցավալի է պարտվել մրցավարի որոշման պատճառով» 🎥
Շվեյցարիայի ազգային հավաքականի ավագ Գրանիտ Ջական խոսել է ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում կրած պարտության մասին, հայտնում է The Athletic-ը։
«Մենք լավ սկսեցինք հանդիպումը։ Չնայած գոլ բաց թողեցինք անկյունայինից, ըստ իս, դաշտում գերիշխում էր միայն Շվեյցարիան։ Մենք տարածքային առավելություն ունեինք, բայց չեինք կարողանում շատ գոլային պահեր ստեղծել։
Բացի խփած գոլից, մրցակիցն առաջին խաղակեսում ոչինչ չկարողացավ ստեղծել։ Երկրորդ խաղակեսում նույնպես առավելություն ունեինք։
Գիտեինք, որ քիչ-քիչ կարող ենք ռիսկի դիմել։ Գոլ խփեցինք ու շատ լավ էինք մեզ զգում խաղադաշտում, սկսեցինք ավելի շատ էներգիա ունենալ ու հավատալ մեր ուժերին, բայց կարմիր քարտը փոխեց ամեն ինչ։
Կարծում եմ` Էմբոլոյի հեռացումը փոխեց մեր խաղային ծրագիրը, որն ի սկզբանե շատ դրական էր։
Ցավալի է պարտվել մրցավարի որոշման պատճառով։ Այժմ` անմիջապես խաղից հետո, բարդ է համակերպվել դրա հետ։ Բոլորը հիասթափված էին, իսկ հանդերձարանում քար լռություն էր։
Եթե Արգենտինայի նման թիմից կրած պարտությունից հիասթափված ես, դա վկայում է մեր հավաքականի ուժեղ բնավորության մասին»,- ասել է «Սանդեռլենդի» ֆուտբոլիստը։
Շվեյցարիան Արգենտինային, լրացուցիչ ժամանակը ներառյալ, պարտվել է 1:3 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։
Մուրատ Յակինի գլխավորած թիմը 72-րդ րոպեից` Բրիլ Էմբոլոյի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml