Դյուգարի. «Միջազգային ֆուտբոլը դեգրադացվում է»
«Միլանի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Քրիստոֆ Դյուգարին կարծում է, որ միջազգային ֆուտբոլը հետընթաց է գրանցում, տեղեկացնում է RMC Sport-ը։
«Հարգանքով եմ վերաբերվում բոլորի հանդեպ, բայց ԱԱ-2026-ի 1/16 և 1/8 եզրափակիչներում Ֆրանսիան մրցեց այնպիսի հավաքականների դեմ, որոնք թույլ էին մեզնից։
Միջազգային ֆուտբոլը դեգրադացվում է։ Արդեն քանի տարի է խոսում եմ դրա մասին։ ՖԻՖԱ-ն առաջարկում է այնպիսի ձևաչափեր, որոնք միայն հետընթացին են նպաստում։
Այո՛, նոր ձևաչափը թույլ է տալիս բացահայտել այնպիսի հավաքականների, ինչպիսիք են Կյուրասաոն և Կաբո Վերդեն, որոնք խոշոր անակնկալներ մատուցեցին։ Այդ հավաքականները շատ գոհ են, բայց դա մեզ համար ձանձրալի է։
Աշխարհի առաջնության 104 խաղից միայն 10-ը կհավանեք։ Մնացածն աղբ են»,- ասել է Դյուգարին։
54-ամյա նախկին ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի (1998թ.) ու Եվրոպայի (2000թ.) չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-1998, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Եվրո-2000, Եվրոպայի առաջնություն, Մունդիալ-1998, Մունդիալ-2026, Քրիստոֆ Դյուգարի, Ֆրանսիայի հավաքական