Մբապեն հերթական պատմական ռեկորդը գրանցեց Մունդիալներում 📸
Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում գրավել է Մարոկկոյի թիմի դարպասն ու պատմական ռեկորդ գրանցել Մունդիալներում, հայտնում է Opta-ն։
Հարձակվողը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ հաղթական գոլ (8) խփած ֆուտբոլիստը։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Լեհաստանի ազգային հավաքականի նախկին, լեգենդար հարձակվող Գժեգոժ Լյատոյին, որը մրցաշարում 7 նմատիկ գոլ է խփել։
Մբապեն ԱԱ-2026-ում լավագույն ռմբարկուների պայքարում 8 գոլով առաջին տեղը կիսում է Արգենտիայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml